Մշակույթ 11:30 15/12/2011

«Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ»` հազվագյուտ և նշանավոր ձեռագրեր. Այն բաց կլինի մինչև 2012թ. ապրիլի 10-ը

Դարեր շարունակ լինելով օտարների տիրապետության տակ, լեզվի և գրավոր խոսքի պահպանությունը եղել է հայ ժողովրդի հիմնական «զենքը»` ընդդեմ ասիմիլյացիայի. ժամանակի ընթացքում այն դարձել է ազգային ինքնության բաղադրիչ: Հայկական ինքնատիպ այբուբենը ստեղծվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից 406թ.: Այն բաղկացած է եղել 36 տառից: Եվս երկուսը` օ-ն և ֆ-ն ավելացել են միջնադարում: 5-րդ դարից մինչ 16-րդ դարը հայերը ստեղծել են ձեռագրեր, որոնք աչքի են ընկնում հայկական մշակույթի հիասքանչ և անկրկնելի ձևավորմամբ, դրանք ստիպում են զգալ արվեստի ուժը:

«Մենք մտել ենք գրքերի երկիր» - զարմացած բացականչել են զավթիչները Հայաստանի վրա արաբական առաջին արշավանքից հետո: Գրքերի երկրից շատ հեռու, Վենետիկում` 1512թ., ձեռագիր գրքի պաշտամունք ունեցող Հակոբ Մեղապարտը տպագրեց առաջին հայկական գիրքը. այն եղել է Գուտենբերգի տպագրության գյուտից 100 տարի անց:

Հակոբ Մեղապարտը հայերեն լեզվով գիրք տպագրելու համար ընտրել է Վենետիկը, ուր Գուտենբերգի գյուտը հասել էր դեռևս 1464թ.: Մինչ 1510 թվականը Վենետիկում եղել է 200 հրատարակչական տուն, որոնք տպագրել են տարբեր լեզուներով գրքեր: Հակոբ Մեղապարտը 1512-1513թթ. տպագրել է 5 գիրք` «Ուրբաթագիրք», «Պարզատումար», «Պատարագատետր», «Աղթարք» և «Տաղարան»: Նա ձգտում էր տպված գրքերին տալ ձեռագրով պատրաստվածի տեսք, ինչով էլ նպաստում էր ավանդույթների շարունակականությանը: 16-րդ դարում 17 հայկական գիրք է հրատարակվել, որից 6-ը` Վենետիկում, 3-ը` Կոնստանդնուպոլսում, 3-ը` Հռոմում, և 5-ը` Ամստերդամում: Հայ ազգային ինքնագիտակցության կարևոր բաղադրիչներից մեկը Հայաստանում հրատարակչական տների ստեղծումն ու հաստատումն էր:

Այդ հրատարակչական տները հետագայում դարձան գիտական և մշակութային կենտրոններ` ստեղծելով կապ գրականության և մարդկանց միջև: Միայն 1920-1940թթ. Հայաստանում տպագրվել է 18 000 գիրք:

2012 թվականին հայ գրքի հրաշքը հնարավորինս տեսանելի ու մատչելի ձևով կմատուցվի: Հատուկ ցուցահանդեսների ժամանակ հնարավորություն կընձեռվի տեսնել արտերկրի գրադարաններում ու թանգարաններում պահվող հնատիպ հայ գիրքը` 1106 հնատիպ գրքի ցուցադրումով ակնառու դարձնելով հայ գրքի տպագրության աշխարհագրությունն ու ստեղծագործ միտքը: Տարին կընթանա հայ գրքի հետքերով. ցուցահանդեսներ և գրքի տոնավաճառներ` ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, Ֆրանսիա, Ռումինիա, Բուլղարիա, Չինաստան, Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ և այլն: Միայն Սանկտ Պետերբուրգի ամենամեծ գրադարանում, օրինակ, պահպանվում է 75 000 հայ տպագիր գիրք` ընդգրկելով 93 հնատիպ գիրք 17-18-րդ դարերից. Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը /1669թ. Ամստերդամ/ և Այբբենարան /1623/:

Հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանը և Հայաստանում ու արտերկրներում միջոցառումների և տոնակատարությունների լայնածավալ մշակութային ծրագրերը պատճառ հանդիսացան, որպեսզի Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրվի 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Երևանը` Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը, լինելով 2012թ. Գրքի Համաշխարհային մայրաքաղաք, 2012 թ. Հայաստանի և աշխարհի հայերի կողմից ստեղծված գրական-մշակութային ժառանգության խորհրդանիշն ու ներկայացնողն է:

Միջոցառումների ժամանակացույցում հատուկ տեղ է հատկացված երեխաներին և երիտասարդներին` որպես գիտելիքի ապագա կրողներ: Բազմաթիվ ծրագրեր կկազմակերպվեն` ընթերցանության, արտասանության, գրելու նկատմամբ սեր ներշնչելու նպատակով, նույնիսկ սովորեցնելու, թե ինչպես տպագրել կամ հրատարակել մանկական գրքեր: Կոնֆերանսների, սիմպոզիումների և ցուցահանդեսների ժամանակ կքննարկվեն հեղինակային իրավունքի, թարգմանությունների, խոսքի ազատության, ցեղասպանության և գրականության` միջազգային հռչակ ունեցող գրքերին վերաբերող հարցերը: Կկազմակերպվեն հատուկ միջոցառումներ գրադարանների և դրանց նվիրյալների` մասնագետների, գրադարանավարների համար, ովքեր շարունակում են պահպանել դրանք: Այս ծրագրերը հնարավորություն կընձեռեն գիտելիքի և տեղեկատվության փոխանակման համար և կապող օղակ կդառնան մշտապես փոփոխվող և արագ քայլերով ընթացող աշխարհի հետ:

Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի նվիրված տոնակատարությունները կմեկնարկեն Վենետիկից:

Գլխավոր ցուցահանդեսը` «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով, բացվեց երեկ Սբ. Մարկոսի հրապարակում տեղակայված թանգարաններում: Ցուցահանդեսը հյուրընկալվել է Կոռեր թանգարանում, Ազգային հնագիտական թանգարանում և Մարչանա Ազգային գրադարանում: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի և Իտալիայի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո: Միջոցառումը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Վենետիկի քաղաքային թանգարանների հիմնարկությունը: Միջոցառմանն աջակցել են Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովը /նախագահ` Հայաստանի Հանրապետության Նախագահ/, ՀՀ մշակույթի նախարարությունը, Վենետիկի քաղաքային թանգարանների հիմնադրամը, Հռոմում ՀՀ դեսպանությունը, Վենետիկյան Լճակի Եզրամասերի համայնքների պատմական, գեղարվեստական և ազգագրամարդաբանական ժառանգության և թանգարանային բևեռին վերահսկող հատուկ գերատեսչությունը, Մխիթարյան միաբանությունն ու Մարչանա Ազգային գրադարանը: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներից է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունը:

Համակարգողներ Գաբրիելա Ուլուհոջյանի, Պողոս Լևոն Զեքյանի և Վարդան Կարապետյանի նպատակն է ապահովել իրական մոտեցումը հայկական քաղաքակրթության գործող ասպեկտներին: Երեք թանգարանների սրահները կօգտագործվեն ստեղծելու յուրահատուկ ցուցահանդեսային տարածք` ներկայացնելու Հայաստանի և Եվրոպայի թանգարանների ու գրադարանների հավաքածուներից ավելի քան 200 նմուշ: Թեմատիկ կցուցադրվեն ճարտարապետական, գեղարվեստական, տնտեսական, կրոնական և փիլիսոփայական ուղղությունները:

Ամբողջ ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվի «Սկիրա»-ի կողմից հրատարակված կատալոգը, որը ներառելու է անվանի հայագետների` մասնավորապես իտալական ակադեմիայի անդամների աշխատանքները:

Տարբեր ոճերի խաչաձևումը` գունագեղ մանրանկարչությունը, ճարտարապետական հուշակոթողներն ու կրոնական մասունքները, որոնք դարեր շարունակ ցուցադրվում են Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, ինքնատիպ ձևով կներկայանան` ստեղծելով միջնադարյան Հայաստանի բնաշխարհը: Յուրաքանչյուր այցելու, կշրջի հայկական պատմական ժառանգության առեղծվածային արահետով, որը կսկսվի Քրիստոնեության ընդունումից և կշարունակվի մինչև միջին դարեր:

Ցուցահանդեսի առանցքը կկազմի Եվրոպայից մինչ Մերձավոր Արևելքի տարբեր համայնքների ու մշակույթների հետ հայ ժողովրդի երկար և արդյունավետ փորձի ներկայացումը: Պատմական փաստաթղթերի /ներառյալ ձեռագրերն ու արվեստի ստեղծագործությունները/ միջոցով ցուցահանդեսում կներկայացվի Վենետիկում հայերի ներկայությունն ու նրանց դերը Վենետիկյան հասարակությունում:

Ներառելով մի քանի հազվագյուտ և նշանավոր ձեռագրեր, մյուս սեկցիայում կցուցադրվեն հայկական պատմագրության, գրականության, փիլիսոփայության, գիտության և աստվածաբանության զարգացումներն ու նոր հեռանկարները:

Ցուցահանդեսի կարևոր մաս կկազմի 1512 թվականից սկսած հայկական տպագրության գործնական ճշմարտության լուսաբանումը` ներառյալ աշխարհի հայ գաղթօջախների տպագրության խիտ ցանցի դյութիչ նմուշները: Հատուկ շեշտադրումներ կդրվեն Վենետիկում հայ մամուլի տպագրության կարևոր ավանդույթների վրա, որն իր բարձր մակարդակին է հասել Մխիթարյան հայրերի շնորհիվ:

Ցուցահանդեսի այցելուները Սուրբ Մարկոսի հրապարակում հնարավորություն կունենան շարունակել շրջայցը «Հայկական Վենետիկ»-ի տարածքում, որը բարձրաճաշակ ձևավորում է ստացել համակարգողների կողմից:

Ցուցահանդեսը բաց է մինչև 2012թ. ապրիլի 10-ը, իսկ բացառապես գրատպագրությանն ու վենետիկյան-հայկական հարաբերություններին նվիրված հատվածները` մինչև 2012թ. օգոստոս: Ցուցահանդեսի փակումից հետո ապրիլի 23-ին` Գրքի և Հեղինակային իրավունքի համաշխարհային օրը, կմեկնարկեն «Երևանը՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումները, որի ժամանակ Բուենոս Այրեսը պաշտոնապես Երևանին կփոխանցի Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառու» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին`...
Աղբյուր` Panorama.am
23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
21:13
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
«Ազգային ճակատը» հայտնում է Տավուշի թեմի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:03
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
«Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
20:59
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}