Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը կորստի վտանգի տակ. Մշակույթի նախարարությունը ճշտում է իրավիճակը
Հայաստանի մշակույթի նախարարությունը դեռ ճշտում է իրավիճակը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը` պատասխանելոով մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի վաճառքի հետ կապված մշակույթի նախարարության կողմից որևէ քայլ ձեռնարկվելո՞ւ է հարցին:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի հայերի միությունը հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ, որով կոչ է անում վերջնական կորստից փրկել մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը: «Պատմական շինությունը դեռ 90-ական թվականներին հանձնվել է մի գործարարի, որը վաճառքի է հանել այն, իսկ միակ գնորդի դերում հանդես է գալիս «ՋեոԹուրան» թուրք-վրացական համատեղ ընկերությունը, որը պատրաստվում է ձեռք բերել ողջ բնակարանը`թուրք բանվորների հանրակացարան դարձնելու համար: Ընկերության ղեկավարությունը նույնիսկ առաջարկությամբ դիմել է բանաստեղծի ծոռնուհուն՝ Ալինա Թումանյանին, ով ներկայում բնակվում է շենքի երկրորդ հարկաբաժնում՝ այդ տարածքը ևս գնելու նկատառումներով, սակայն մերժում է ստացել»,- նշված էր հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները