Թումանյանի թբիլիսյան տան սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Թբիլիսի մեկնած ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան սեփականատիրոջ՝ Լեժավայի հետ:
Նա, ըստ Լ. Անանյանի, գիտակցելով, թե ինչքան կարևոր նշանակություն ունի այդ տունը հայ ժողովրդի համար, պատրաստակամություն է հայտնել փոխանակել այդ թաղամասում գտնվող մեկ այլ համարժեք բնակարանի հետ:
Լ. Անանյանն ասաց, որ դեռ իրենք չեն զեկուցել ՀՀ կառավարությանը ձեռք բերված պայմանավորվածության մասին ու չգիտեն, թե ինչպիսի արձագանք կստանա Լեժավայի առաջարկությունը, բայց շեշտեց, որ ինքը լավատես է:
Ի դեպ, նկատենք, որ մշակույթի նախարարությունը որևէ տեղեկություն չուներ Թբիլիսի գործուղած իր պատվիրակության մասին:
Նախորդող նորություններ՝
Նախարարը Թբիլիսի մեկնած պատվիրակության վերադարձից հետո կպատասխանի բոլոր հարցերին
Հ. Թումանյանի թբիլիսյան բնակարանի հետ կապված իրավիճակը պարզելու համար պատվիրակություն է մեկնելու Թբիլիսի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները