ՀԽ անդամներն առաջարկում են Հաղթանակ այգում «Նոյյան տապան» կառուցել
Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը վաղը նիստ է գումարելու: Ինչպես հայտնեցին ենթահանձնաժողովից, օրակարգում երկու հարց է:
Անցած տարվա փետրվար ամսից մի խումբ այրերի աջակցությամբ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել Հաղթանակ զբոսայգու բարձունքում գտնվող անմշակ, չօգտագործվող հողատարածքում Արարատ լեռան դիմաց կառուցել «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» պատմամշակույթային գիտակրթական համալիր կառաուցելու առաջարկությամբ: Նախատեսվում է, որ այն կպատրաստվի իրական չափերով և բնական նյութերից ` ըստ Աստվածաշնչի: Նախաձեռնության հեղինակներն այն կարծիքին են, որ համալիրը իր եզակիությամբ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Այնտեղ կտեղադրվեն պատմական «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի մարդկային և կենդանական կազմի կրկնօրինակները, փաստաթղթեր, ինչպես նաև աշխարհի բո լոր պետությունների դրոշներն ու զինանշանները:
Նախաձեռնող խմբի անդամներն են Սոս Սարգսյանը, Արամայիս Սահակյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Լևոն Թոքմաջյանը, Կարեն Աղամյանը, Թորոս Ումրիկյանը, Մարտուն Հարությունյանը:
Օրակարգի հաջորդ հարցը, ըստ աղբյուրի, Թովմաս Պողոսյանի առաջարկով Սայաթ-Նովա աշուղական անսամբլին Պետական կարգավիճակ շնորհել: Նշենք, որ այս տարի լրանում է հայ մեծ գուսան Սայաթ-Նովայի ծննդյան 300 ամյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան