Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի դռները դեռ բաց են
«Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում վերակառուցման աշխատանքներ դեռ չեն սկսվել: Վերակառուցման նախագիծը դեռ պետք է քաղաքաշինության նախարարության կողմից էլ հաստատվի, այնուհետև` կառավարության: Այնպես որ, տուն-թանգարանը բաց է, ու մենք անհամբեր սպասում ենք մեր այցելուներին»,- Panorama. am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: Նա ասաց, որ տարածված այն տեղեկատվությունը, թե իբր թանգարանում շինաշխատանքները սկսվելու են մարտից, ազդել է այցելուների հոսքի վրա: «Թանգարանը մինչև ամռան սկիզբ բաց է լինելու»,- ընդգծեց տնօրենը:
Ռ. Սարյանն ասաց, որ վերակառուցման նախագիծն արդեն մշակույթի նախարարության կողմից հաստատվել է: Նախագծով նախատեսվում է նաև լրացուցիչ տարածքներ, չորրորդ հարկ, նոր պահոցներ:
Տուն-թանգարանում, ըստ նրա, տարվա ընթացքում նոր ցուցադրություններ չեն լինի: Բայց սեպտեմբեր-դեկտեմբերին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ցուցադրվելու է Սարյանի տուն-թանգարանի ցուցանմուշները:
Նախորդող նորությունը` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերակառուցվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները