Քանոնահար Նարեկ Կազազյանը Հայաստանն առաջին անգամ ներկայացնելու է «Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ 2012»-ին. մայիսի 5-11
15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը առաջին անգամ Հայաստանը ներկայացնելու է Վիենայում կայանալիք «Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ 2012»-ին: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի են ունենալու մայիսի 5-ին և 6-ին, եզրափակիչը` 11-ին:
Նարեկ Կազազյանը ծնվել է 1996թ.-ի հունիսի 3-ին Վանաձորում: Նա հաճախ է մասնակցում տեղի և միջազգային տարբեր փառատոնների և մրցույթների: Համերգներով հանդես է եկել Անգլիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Խորվաթիայում, Բելառուսում, Ուկրաինայում, Իսրաելում, Կիպրոսում և Շվեցարիայում:
Այս տարի մրցույթին մասնակցում է 14 պետություն՝ Ավստրիա, Բելառուս, Բոսինա Հերցեգովինա, Խորվաթիա, Չեխիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Նիդեռլանդներ, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուրկաինա: Հաղթողը որոշվում է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:
15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների ամենամյա այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է:
Դասական երաժշտության «Eurovision Young Musicians» առաջին անգամ անցկացվել է 1982 թվականի Մեծ Բրիտանիայում: Մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները