Վազգեն Մանուկյանը ցավակցել է Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցել է ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ. «Մեծ ափսոսանքով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի դերասանուհի Գալյա Նովենցի մահվան մասին: Նա հայկական կինոյի և թատրոնի այն երախտավորներից է, որոնք իրենց բացառիկ տաղանդով և կերտած վառ կերպարների շնորհիվ հավերժ ապրում են ժողովրդի հիշողության մեջ՝ մնալով միշտ հարազատ ու սիրելի:
Համոզված եմ, որ մեծանուն դերասանուհու անունն իր պատվավոր տեղը կգտնի հայ կինոյի և թատերարվեստի պատմության մեջ:
Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գալյա Նովենցի հարազատներին, բարեկամներին, ընկերներին և նրա մահով վշտացած բոլոր քաղաքացիներին»:
Հիշեցնենք, որ Գ. Նովենցը մահացել է հուլիսի 22-ին: Այսօր Սբ. Հովհաննես եկեղեցում (ժ.18.00-20.00) տեղի կունենա դերասանուհու հոգեհանգստի արարողությունը , իսկ վերջին հրաժեշտը՝ հուլիսի 25-ին, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (ժ.12.00-14.00)։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում