Շուշիում անցկացվել է ապլիկացիայի մանկական մրցույթ

19:35 27/07/2012 » Մշակույթ

Շուշիում անցկացվել է ապլիկացիայի մանկական մրցույթ

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության և «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի համագործակցության շնորհիվ hուլիսի 24-ին կայացԵլ է «Հայրենիք» թեմայով ապլիկացիայի մանկական մրցույթ: Մրցույթը տեղի է ունեցել ՆԱՄ Շուշիի կենտրոնում և պատկանում էր «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի միջոցառումների շարքին:

Մրցույթին մասնակցել է ՆԱՄ Շուշիի կենտրոնի նկարչության և մանրանկաչության դասարաններ հաճախող թվով քսան երեխա: Մրցույթի ընթացքում թիմային աշխատանքների շրջանակներում արված գործերը կգնահատի սիմպոզիումին մասնակցող քանդակագործներից և նկարիչներից կազմված ժյուրին:

Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնից տեղեկացնում են, որ մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի փակման պաշտոնական արարողության ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 31-ին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց