Ազնավուրը համերգ կունենա Ախալցխայում

13:30 02/08/2012 » Մշակույթ

Ազնավուրը համերգ կունենա Ախալցխայում

Շառլ Ազնավուրը օգոստոսի 16-ին ելույթ կունենա Ախալցխայում` վերականգնված «Ռաբաթ» բերդի հանդիսավոր բացմանը նվիրված համերգային ծրագրի շրջանակում: Այս մասին գրում է «Գռուզիա Օնլայնը»` հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը:

Աղբյուրի փոխանցմամբ, Ազնավուրը իր 25 հոգանոց երաժշտական խմբով ժամուկես կկատարի իր հիթային ստեղծագործությունները: 

Վրաց իշխանություններն ամբողջությամբ վերականգնել են «Ռաբաթ» բերդը և վերադարձրել դրան սկզբնական տեսքը` բոլորովին վերջերս բերդից միայն քարեր էին մնացել: Սակայն տասը ամիսների ընթացքում հնարավոր եղավ ամբողջությամբ վերականգնել բերդը:

Նշվում է, որ դրանում այսօր տեղակայվել են տուրիստական օբյեկտներ` հյուրանոցներ, սրճարան, իսկ ներկա դրությամբ ավարտվում է ամֆիթատրոնի շինարարությունը, որտեղ էլ հանդես կգա մեծանուն հայը:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց