Պետերբուրգցիները դատի են տվել Մադոննային

20:24 20/08/2012 » Աշխարհում

Պետերբուրգցիները դատի են տվել Մադոննային

Սանկտ Պետերբուրգի դատախազությունը 140 բողոք է ստացել Մադոննայի համերգի վերաբերյալ, որը կայացել էր օգոստոսի 9-ին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ արդեն հայտարարվել էր, որ մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են ոստիկանությանը և դատախազությանը, որոշներն էլ դատի են տվել Մադոննային` պահանջելով երգչուհուց ու համերգի կազմակերպիչներից բարոյական վնասի համար բռնագանձել 333 միլիոն ռուբլի: Գումարի կեսը նրանք ուզում են փոխանցել քաղաքի բյուջե, մյուս կեսը ծախսել «ընտանիքի, մայրության և մանկության աջակցության, ինչպես նաև` հոմոսեքսուալիզմի և մանկապղծության քարոզից քաղաքացիներին պաշտպանելու համար»:

Ըստ աղբյուրի` Մադոննան Սանկտ Պետերբուրգում ունեցած համերգի ժամանակ աջակցություն էր հայտնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին, որոնց վրդովեցրել էր հոմոսեքսուալիզմի քարոզն արգելող վերջին օրենքը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց