Մեկնարկում է Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը
Այսօր մեկնարկում է Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Ալեքսանդր Հարությունյանի Տոնական նախերգանք, Շեփորի կոնցերտ, Հայդնի Թավջութակի կոնցերտ C-Dur, Բեռլիոզի Ֆանտաստիկ սիմֆոնիա ստեղծագորությունները` նվիրելով Օհան Դուրյանի և Ալեքսանդր Հարությունյանի հիշատակի:
Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-ը: Փառատոնի ծրագիրը կներառի սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ: Ավանդաբար տեղի կունենան վարպետության դասեր: Փառատոնի հյուրերն են` Բորոդին Քառյակը, Սիմոն Տրպցեսկուն, Անդրեաս Ֆրյոլիխին, Դայշին Կաշիմոտոյին, Դիմուտ Պոպենին, Վահան Մարտիրոսյանը, Սուրեն Բագրատունին և այլ:
Փառատոնն ամփոփվելու է Միշել Լեգրանի ծննդյան 80-ամյակին նվիրված տոնական համերգով, որի ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Լոնդոնի City Lights Entertainment-ի հետ համատեղ ելույթ է ունենալու անշխարհահռչակ արվեստագետը:
Նշենք, որ Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: