Այնուամենայնիվ… Compass band-ը կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում
«Նկատի ունենալով, որ ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի Եվրատեսիլի ներպետական նախընտրական փուլերում հանդիպում են տարիքային և այլ անհամապատասխանություններ, խնդրի մասին տեղեկացրել ենք Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիտցե Բեքերին: Վերջինս նշել է, որ հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող Compass band-ի հիմնական կազմն իր «Sweetie baby» երգով համապատասխանում է մրցույթի կանոններին և կարող է մասնակցել Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթին, իսկ Միքայել Վարոսյանի մասնակցության հարցը կքննարկվի վերահսկող խմբի ժողովում»,- Panorama.am-ին այս մասին ասաց Եվրատեսիլ նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը:
Նա նշեց, որ Ժնևում Եվրոպական հեռարձակողների միության սպորտային ամենամյա համաժողով գործուղման ընթացքում տեղեկացել էր «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի Հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող Compass band-ի վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին, ըստ որի Compass band-ի անդամներից մեկի տարիքը չի համապատասխանում մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներին:
Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթում իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան երեխաները: Մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացրած Compass band-ի կազմը բաղկացած է 4 հոգուց. Դավիթ Պարոնիկյան /13 տարեկան/, Արշավիր Գրիգորյան /13 տարեկան/, Արամ Ծատուրյան /13 տարեկան/ և Աբրահամ Ազնաուրյան /13 տարեկան/: Հայաստանի հանրային հեռուստաընկերության Մանկական Եվրատեսիլի հանձնաժողովի նախնական լսումների արդյունքում Compass band-ի «Sweetie baby» երգն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ:
«Մրցույթի եզրափակիչ փուլում Compass band-ի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի նախաձեռնությամբ խմբի ելույթի բեմականացման համար որպես շեյքերահար խմբի կազմի հետ ելույթ է ունեցել Միքայել Վարոսյանը, որի 10 տարին, ինչպես հետագայում պարզվել է, պետք է լրանա միայն 2013 թվականի հուլիս ամսին»,- նշեց Գ. Գասպարյանը:
Նախորդող նորություններ` Մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան զեղծարարությունը
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնելու է «Compass» խումբը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները