Հայաստանցի և արտասահմանցի գրողներն Արցախում են
Նախօրեին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է պոեզիայի միջազգային փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի, արտասահմանյան երկրների պոետներ: Այս մասին տեղեկացանք «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պաշտոնական կայքից:
«Գրողը` խաղաղության մունետիկ» կարգախոսով անցկացվող փառատոնի մասնակիցները ուսանողության հետ հանդիպումներ կունենան Ստեփանակերտում, Շուշիի գրքի տանը, Մարտակերտի շրջանում, պատմական Գանձասարում: Փառատոնի շրջանակներոմ կկայանա «Արդի քնարերգության զարգացման միտումները» թեմայով գիտաժողով, որի ընթացքում կներկյայացվի Արցախի գրողների միությունը հրատարակած «Բանաստեղծությունը աշխարհի միջօրեականներում» վերնագրով պոեզիայի ալմանախ` հայերեն և անգլերեն: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի նաև ղարաբաղյան հայտնի ուտեստի` Ժենգյալով հացի 5000-ամյակին նվիրված միջոցառում:
Արտասահմանից ժամանած գրողներն են` Ալեքսանդր Բաբրով, Արշակ Տեր-Մարգարյան Վլադիմիր Պոնոմարյով (Ռուսաստան) , Մաղվալա Գոնաշվիլի, Մերաբ Կեզուա, Հենրի Դոլիձե, Անահիտ Բոստանջյան (Վրաստան), Աբդո Լաբակի,Սարգիս Կիրակոսյան (Լիբանան ), Վիլհելմ Բարչ, Քրիստիան Քրայզ (Գերմանիա), Մարիուս Չելարու, Լյուդմիլա Բեժենարու (Ռումինիա) , Ռոման Կիսյով (Բուլղարիա), Լյուբիցա Միլետիչ, Բաբկեն Սիմոնյան (Սերբիա), Պիտեր Քաուի (ԱՄՆ):
Պոեզիայի փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 19-ը:
Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում