«Մարգար պապը» «հասել» է Կանադա
Կանադայում այսօր մեկնարկում է «Նուռ» միջազգային կինոփառատոնը, որի մրցութային բաժնում ընդգրկված է նաև «Մարգար պապը» ֆիլմը: Կարճամետրաժ խաղարկային ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, 2011թ: Կինոնկարը մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների և արժանացել մրցանակների:
Ֆիլմը ընդգրկված է նաև հոկտեմբերի 24-28-ը Երևանում կայանալիք «Ես եմ» 7-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնի մրցութային բաժնում:
Հաճախ երկրների միջև գոյացող սահմանային և քաղաքական անհամաձայնությունները կամա թե ակամա անդրադառնում են ազնիվ ու աշխատասեր մարդու ապրելակերպի վրա: Այս է Մարգար պապի հոգսը, երբ մի առավոտ արթնանալով պարզում է, որ տասնամյակներով իր տանն ու հողին մաս կազմող արտաքնոցը հայտնվել է ուրիշ պետության սահմանում: Սահմանապահների և գյուղապետի սահմանը չխախտելու անհեթեթ բացատրությունները` աշխարհին շիտակ հոգով վերաբերվող Մարգար պապի համար չեն, և նա ստիպված է լինում հողագործի բահը մի կողմ դնել, խրամատ փորել և զենքով պաշտպանել իր ունեցվածքն ու պատիվը:
Ֆիլիմի սցենարի հեղինակն է Արթուր Մկրտչյանը, ռեժիսորը` Գուժ Թադևոսյանը, դերակատարներ՝ Կարեն Ջահանգիրով, Ժորա Դիլանյան, Լիոնյա Գալստյան, Նարեկ Աղեկյան:
Նախորդող նորություններ` «Մարգար պապը». Մրցանակների արժանացած ֆիլմը շուտով կցուցադրվի նաև Թեհրանում
«Մարգար պապը» առաջիկայում ցուցադրվելու է միջազգային կինոփառատոնների մրցութային բաժնում
Գուժ Թադևոսյանի «Մարգար պապը» ֆիլմը միջազգային կինոփառատոնում արժանացել է դիպլոմի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում