Մշակույթի նախարարությունը նախապատրաստվում է Վենետիկի 55-րդ բիենալեին
2013 թ. հունիս-նոյեմբեր ամիսներին տեղի է ունենալու Վենետիկի 55-րդ բիենալեն: Վենետիկյան բիենալեն կրելու է «Հանրագիտարանային պալատ» ընդհանուր խորագիրը, որն, ըստ էության, երևակայական պալատ է, որտեղ ներկայացվելու են մարդկության կարևորագույն գյուտերը` անիվից մինչև արբանյակ, անցյալի ու ներկայի, հնի և նորի համադրությամբ: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
ՀՀ մշակույթի նախարարությունը քննարկման համար ընդունում է Բիենալեում Հայաստանի մասնակցության հայեցակարգի և հայկական տաղավարի բովանդակային ձևավորման առաջարկներ:
Տաղավարի աշխատանքների ակտիվությունն ապահովելու համար նախատեսվում է ցուցադրանքն ուղեկցել համապատասխան երաժշտական կատարումներով, քննարկումներով և այլն:
Առաջարկները պետք է ներկայացվեն ՀՀ մշակույթի նախարարություն մինչև դեկտեմբերի 15-ը:
Հաղթող առաջարկի հեղինակը կընդգրկվի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող խմբում և Վենետիկ մեկնող հայկական պատվիրակության կազմում:
1895թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել է «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը: 2011-ի` 54-րդ բիենալի հայկական տաղավարի կոմիսար եղել է Վիկտոր Մնացականյանը:
Ըստ արտասահմանայն լրատվամիջոցների, Վենետիկի 55-րդ բիենալեն անցկացվելու է հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները