Աննա Մնացականյան. Ես իրավաբանորեն իրավասու եմ մասնակցել Թերլեմեզյանի քոլեջի տնօրենի մրցույթին
Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը վաղը ԿԳՆ է ներկայացնելու դեկտեմբերի 14-ին կայանալիք քոլեջի տնօրենի մրցույթին մասնակցության հայտ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ա. Մնացականյանը:
Նշենք, որ այսօր հայտ է ներկայացրել նաև քոլեջի աշխատակից, նկարիչ Դավիթ Դավթյանը, ում թեկնածությունն առաջարկել էր Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ճակատագրով շահագրգիռ մարդկանց նախաձեռնած շարժումը: Նշենք նաև, որ այս շարժման ակտիվիստները դեմ են Ա. Մնացականյանի առաջադրմանը` «մի շարք խնդիրների պատճառով»: Նրանք առաջին հերթին նշում են, որ նա մանկավարժական կրթություն չունի, մինչդեռ ուսումնական հասատատության ղեկավարը պետք է լինի մանկավարժ:
Աննա Մնացականյանն ասաց, որ ինքը վաղը ԲՈՀ-ից ստանալու է վկայական, ըստ որի պաշտպանել է գիտական թեզ «Մանկատան շրջանավարտների սոցիալականցման էթնոմշակութային առանձնահատկությունները» թեմայով: Առաջին մասնագիտությամբ կիբեռնետիկ եմ, իսկ երկրորդով` ազգագրագետ, ուսումնասիրել եմ մանկան ազգագարությունը: Վկայական ստանալուց հետո վաղը դիմելու եմ կրթության և գիտության նախարարություն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե մասնագիտությամբ մանկավարժ չէ, բայց ցանկանում է ղեկավարել ուսումնական հաստատություն, որը նաև օրենքի պարտադրանքն է, Ա. Մնացականյանն ասաց. «Մրցույթ հայտարարվում է հենվելով ամբողջ օրենսդրական դաշտում առկա իրավական ակտերի վրա: Առաջին մրցույթում նշված էր` 3 կամ 5 տարի մանկավարժական փորձ, երեք տարի կրթական կառավարման փորձ, 5 տարի կառավարման փորձ: Առաջին մրցույթին ոչ ոք հայտ չէր ներկայացրել: Ես սպասում էին ԲՈՀ-ից ստանալ իմ վկայականը: Հայտարարվեց երկրորդ մրցույթը, որոշակի փոփոխություններ մտցվեցին` ավելացվել էր վերջին 15 տարվա ընթացքում 10 տարվա մասնագիտական փորձ: Երկու մրցույթների պարագայում էլ ես իրավաբանորեն իրավասու եմ դիմել և մասնակցել մրցույթի, քանի որ իմ կրթական անցած ուղին, և աշխատանքային փորձառությունը թույլ է տալիս»:
Նախորդող նորություն` Դ. Դավթյանը ներկայացրել է Թերլեմեզյանի տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ, քանի որ «շատ բաներ կան, որ կարող է զգալ միայն նկարիչը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին