Հայաստանը մեկ տարի դադարից հետո մասնակցելու է «Եվրատեսիլ» մրցույթին
«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթին մասնակցելու է 39 պետություն, այդ թվում նաև Հայաստանը:
Մրցույթի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, մրցույթին հրաժարվել է մասնակցել Բոսնիա և Հերցեգովինան, Պորտուգալիան, Թուրքիան և Սլովակիան, իսկ Հայաստանը մեկ տարվա ընդմիջումից հետո դարձյալ որոշել է մասնակցել։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2012»-ը կայացել էր Բաքվում, Հայաստանը հրաժարվել էր մասնակցել մրցույթին:
Այսպիսով, «Եվրատեսիլ-2013» մասնակցելու հայտ են ներկայացրել Ալբանիան, Ավստրիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2013» մրցույթը կայանալու է Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-ին, 16-ին (կիսաեզրափակիչներ) և մայիսի 18-ին (եզրափակիչ:)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում