«Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագծով Հայաստանը ներկայանալու է Վենետիկի 55-րդ բիենալեում
Հայաստանի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հաստատել է Վենետիկի համաշխարհային 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցությունը` հիմնվելով հունվարի 30-ին տեղի ունեցած փորձագիտական հանձնաժողովի նիստի եզրակացության վրա: Փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն, միաձայն հավանության է արժանացել Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագիծը:
Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք, որ Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի հայեցակարգի և բովանդակային ձևավորման համար հայտարարված մրցույթին մասնակցության չորս հայտ էր ընդունվել. Արման Գրիգորյան՝ «Հայկական նախագիծ», ԱԺՉ արվեստային կուրատորական խումբ՝ «Նշանախոսության համայնագիտարան», Արչի Գալենց՝ «Հենակետ», Արարատ Սարգսյան՝ «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը»:
Վենետիկի 55-րդ բիենալեն անցկացվելու է հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը: Այն կրում է «Հանրագիտարանային պալատ» ընդհանուր խորագիրը, որն, ըստ էության, երևակայական պալատ է, որտեղ ներկայացվելու են մարդկության կարևորագույն գյուտերը` անիվից մինչև արբանյակ, անցյալի ու ներկայի, հնի և նորի համադրությամբ:
1895թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել է «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը: 2011-ի` 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար եղել է Վիկտոր Մնացականյանը:
Նախորդող նորություններ` Փորձագիտական հանձնաժողովը քննարկել է Վենետիկի 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցության հայտերը
Ամեն ինչ դեռ կորած չէ… Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Հնարավոր է Հայաստանը չմասնակցի Վենետիկի 55-րդ բիենալեին
Մշակույթի նախարարությունը նախապատրաստվում է Վենետիկի 55-րդ բիենալեին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները