«Պատանի պարողների Եվրատեսիլ»-ի ղեկավար. Բավականին բարձր է հայ մասնակիցների պատրաստվածության աստիճանը
Վաղը պարզ կլինի, թե ով է առաջին անգամ ներկայացնելու Հայաստանը «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում: Կիսաեզրափակիչ փուլ անցած 11 պարողները գնահատվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը: «Եզրափակչում հաղթող մասնակիցը ներկայացնելու է նոր բեմադրություն»,- տեղեկացրեց նա:
Ասուլիսին ներկա «Մանկական Եվրատեսիլ», «Պատանի պարողների Եվրատեսիլ» և «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ի ղեկավար Վլադիսլավ Յակովլևը նշեց, որ բավականին բարձր է գնահատում հայ մասնակիցների պատրաստվածության աստիճանը:
Հիշեցնենք, որ հայաստանյան նախընտրական փուլի կիսաեզրափակիչ էին անցել 20 պարող: Եզրափակիչ անցածները բացի մենապարերից հանդես կգան նաև յուրահատուկ խմբակային պարով (բեմադրող՝ Արինա Արարատյան), որտեղ կցուցադրեն նաև զույգով և խմբով պարելու հմտությունները:
«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ը կայանալու է հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում:
Պատանի պարողների Եվրատեսիլ. 11 պարողներ Հայաստանյան եզրափակչում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին