Վահագն Մարգարյանը ներկայացնելու է Հայաստանը «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում
Հայաստանը «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում ներկայացնելու է 17-ամյա Վահագն Մարգարյանը: Նախօրեին տեղի է ունեցել հայաստանյան նախընտրական եզրափակիչ փուլը: 11 պարողներից պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է հենց նրան: Նշենք, որ Վահագնը կիսաեզրափակչում ամենաշատ միավորներ էր հավաքել` 97: Կիսաեզրափակչում ելույթ էին ունեցել 20 պարող:
Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներն էին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Ռուբեն Մուրադյանը և հայկական պարի մենապարուհի Լիանա Հակոբյանը:
«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ը կայանալու է հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում: Հայաստանն այս մրցույթին մասնակցում է առաջին անգամ:
Նախորդող նորություններ`
http://panorama.am/am/culture/2013/02/22/dancers-eurovisiom/ «Պատանի պարողների Եվրատեսիլ»-ի ղեկավար. Բավականին բարձր է հայ մասնակիցների պատրաստվածության աստիճանը
http://panorama.am/am/culture/2013/02/18/eurovision/ Պատանի պարողների Եվրատեսիլ. 11 պարողներ Հայաստանյան եզրափակչում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները