«Օձունի վանքի վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են»
Օձունի վանքի վերականգնումը ձախողվում է պատասխանատուների պատճառով Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջև ստեղծված տարաձայնությունների պատճառով, ահազանգում է ճարտարապետ Արշակ Մինասյանը:
Ըստ նրա, Եկեղեցու վերանորոգման շինարարական աշխատանքները հեղինակային իրավունքով վերահսկող ճարտարապետ Միշա Հակոբյանը 2013թ. անցած 3 ամսում Օձուն չի եկել: Աշխատանքները ֆինանսավորող «Հովհանես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը 2013թ. ապրիլի 10-ի դրությամբ իրեն չի վճարել 2012թ. հեղինակային վերահսկողության համար պայմանագրով նախատեսված 460 հազար դրամ աշխատավարձը, չնայած նրան, որ Հակոբյանը ներկայացրել է բոլոր հաշվետվությունները:
«Ես Երևանից ամսվա մեջ մի քանի անգամ մեկնում եմ Օձուն, ինձ չեն վճարում նաև ճանապարհածախս, գիշերավարձ: Ես ստիպված գիշերում եմ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի տանը: Եթե ես իմանամ՝ հիմնադրամը ֆինանսական հնարավորություններ չունի, ես բարեգործաբար կկատարեմ հեղինակային իմ վերահսկողությունը, սակայն ես գիտեմ, որ այդ հնարավորությունները կան, ուղղակի ինձ չեն վճարում»,- ասում է Միշա Հակոբյանը:
Նախորդող նորություն` Օձունի վանքի վերականգնման մրցույթի հաղթողի անունը հայտնի է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան