«Արտ-Ֆեստ». Արվեստի տեսակները՝ «Մեկ տանիքի ներքո» (Տեսանյութ)
Մայիսի 13-19-ը անցկացվելու է «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Փառատոնն իր ձևաչափով բացառիկ է, քանի որ ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ միաժամանակ` Թատերական արվեստ, Կինոարվեստ, Կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Այս մասին հայտնում են tatron.info PR GROUP-ից:
Փառատոնը նպատակ ունի աշխուժացնելու մայրաքաղաք-մարզեր երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, ճշտելու ստեղծագործական ձեռքբերումներն ու բացահայտելու նոր անուններ: Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են մայրաքաղաքային և մարզային ստեղծագործական միավորումներ և անհատ ստեղծագործողներ` ավելի քան 130 մասնակից: Ստեղծագործությունների ցուցադրություններից հետո, մասնագիտական հանձնախումբը կորոշի մրցանակակիրներին և լավագույնը ճանաչված ստեղծագործությունները կցուցադրվեն նաև մարզերում: Երևանյան ցուցադրությունները կկայանան նշված ժամկետներում և վայրերում`
Թատերական արվեստ – ներկայացումները կցուցադրվեն մայիսի 13-19 ԵԹԿՊԻ-ի Ուսումնական թատրոնում (ք. Երևան, Ամիրյան 26) և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (ք. Երևան, Սայաթ-Նովա 4):
Կինոարվեստ – ֆիլմերը կցուցադրվեն մայիսի 16 և 18-ին, ժամը 20:30, Նարեկացի արվեստի միությունում (ք. Երևան, Վարդանանց 16/1 )
Կերպարվեստ – ստեղծագործությունները կցուցադրվեն մայիսի 15, 17-ին, ժամը 14:00-19:00 (Մարտիրոս Սարյանի անվան պուրակում)
Բոլոր ցուցադրությունների դեպքում դահլիճների մուտքն անվճար է:
Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 13-ին, ժամը 18-ին Հյուսիսային պողոտայում:
Մասնագիտական հանձնախումբ`
Արմեն Մազմանյան – փառատոնի գեղարվեստական խորհրդատու
1. Ռաֆայել Քոթանջյան
2. Վիգեն Չալդրանյան
3. Դավիթ Մինասյան
4. Ժիրայր Դադասյան
5. Անետա Երզինկյան
6. Դավիթ Մուրադյան
7. Աննա Հեքեքյան
8. Դավիթ Գալստյան
9. Գարեգին Գրիգորյան
10. Աշոտ Համբարձումյան
11. Հրաչյա Ղազարյան
12. Ռուդոլֆ Վաթինյան
13. Հայկ Օրդյան
14. Սամվել Սևադա
15. Ռուբեն Դանիելյան
Փառատոնի նախագահն է Էրիկ Բարսեղյանը: Փառատոնի կազմակերպիչն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և մշակույթի նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում