«Եվրատեսիլ-2013». Ովքեր չեն անցել եզրափակիչ
Նախօրեին կայացել է «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Ելույթ են ունեցել 16 երկրի ներկայացուցիչ, որից 10-ն են անցել եզրափակիչ. Մոլդովա, Լիտվա, Իռլանդիա, Էստոնիա, Բելառուս, Դանիա, Ռուսաստան, Բելգիա, Ուկրաինա, Նիդեռլանդներ: Այսինքն, եզրափակիչ չեն անցել Ավստրիան, Սլովենիան, Խորվաթիան, Մոնտենեգրոն, Կիպրոսը, Սերբիան:
Երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 16-ին: Ելույթ են ունենալու 17 երկրի ներկայացուցիչ`
1. Լատվիա
2. Սան-Մարինո
3. Մակեդոնիա
4. Ադրբեջան
5. Ֆինլանդիա
6. Մալթա
7. Բուլղարիա
8. Իսլանդիա
9. Հունաստան
10. Իսրայել
11. Հայաստան
12. Հունգարիա
13. Նորվեգիա
14. Ալբանիա
15. Վրաստան
16. Շվեյցարիա
17. Ռումինիա
Եզրափակիչ են անցնելու կրկին 10 երկրի ներկայացուցիչ:
Մրցույթին մասնակցում է 39 երկիր: Մեծ հնգյակի երկրները (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա) և նախորդ տարվա հաղթող երկիրը` Շվեդիան, մրցույթի կանոնների համաձայն, ելույթ կունենան միայն եզրափակչի օրը` մայիսի 18-ին: Նշենք, որ հաղթողները որոշվում են պրոֆեսիոնալ ժյուրիի ու հեռուստադիտողի 50X50 հարաբերակյցությամբ:
Հայաստանը ներկայացնում է «Դորիանս» խումբը «Lonely planet» երգով:
Նշենք, որ մրցույթն անցկացվում է Շվեդիայի Մալմո քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները