«Եվրատեսիլ-2013». «Դորիանս»-ը եզրափակչում է
«Եվրատեսիլ-2013» երգի միաջզգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը, որ կատարեց «Lonely planet» երգը, անցավ եզրափակիչ:
Ելույթ ունեցան 17 երկրի ներկայացուցիչ, եզրափակիչ անցան տասը՝ Հունգարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Հայաստանի, Ֆինլանդիայի, Մալթայի, Հունաստանի:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած առաջին կիսաեզրափակիչի արդյունքներով եզրափակիչ են անցել նաև Մոլդովայի, Լիտվայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Բելառուսի, Դանիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Ուկրաինայի, Նիդեռլանդների ներկայացուցիչները:
Մրցույթին մասնակցում է 39 երկիր: Այսպիսով, մրցույթի եզրափակիչ փուլում, որը կայանալու է մայիսի 18-ին, ելույթ են ունենալու 26 երկրի ներկայացուցիչներ. առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների արդյունքներով եզրափակիչ անցած 20 երկրի ու Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և նախորդ տարվա հաղթող երկրի` Շվեդիան ներկայացուցիչները:
Նշենք, որ հաղթողները որոշվում են պրոֆեսիոնալ ժյուրիի ու հեռուստադիտողի 50X50 հարաբերակցությամբ:
Նշենք, որ մրցույթն անցկացվում է Շվեդիայի Մալմո քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան