«Եվրատեսիլ-2013». Հայաստանը ներկայացնող «Դորիանս»-ը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը
«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում հաղթեց Դանիայի ներկայացուցիչը: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը զբաղեցրեց 18-րդ տեղը՝ ստանալով 41 միավոր:
Հայաստանին 1-ական միավոր տվեցին Սան Մարինոն, Մոլդովան, Մալթան, 2-ական միավոր՝ Բելառուսը, Ռուսաստանը, 3 միավոր՝ Հունգարիան, 6 միավոր՝ Ուկրաինան, 7 միավոր՝ Ֆրանսիան, 8 միավոր՝ Բուլղարիան, 10 միավոր՝ Վրաստանը:
Հայաստանը 8 միավոր տվեց Հունաստանին, 10 միավոր՝ Վրաստանին, 12 միավոր՝ Ուկրաինային:
Առաջին հնգյակում հայտնվեցին Ադրբեջանը, Ուկրաինան, Նորվեգիան, Ռուսաստանը:
Նշենք, որ մրցույցի եզրափակիչ փուլ անցել էր 26 երկրի ներկայացուցիչ:
Նշենք, որ հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկությամբ՝ 50x50 հարաբերակցությամբ:
«Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է 1956 թվականից: Հայաստանը մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Անդրեն: Նա իր «Without your love» երգով զբաղեցնելով 8-րդ տեղը: 2007թ. հանդես է եկել Հայկոն «Anytime you need» երգով՝ կրկին զբաղեցնելով 8-րդ տեղը: 2008 թ. Սիրուշոն «Քելե-քելե» երգով զբաղեցրել է 4-րդ տեղը, 2009-ին Ինգա և Անուշ Արշակյանները «Ջան-ջան» երգով գրավել են 10-րդ հորիզոնականը: «Apricot stone» կատարմամբ 2010թ. հանդես է եկել Եվա Ռիվասը՝ զբաղեցնելով 7-րդ տեղը, 2011-ին Էմմին իր «Boom-boom» երգով մասնակցել է միայն կիսաեզրափակիչ փուլին՝ չանցնելով եզրափակիչ: 2012-ին Հայաստանը հրաժարավել http://panorama.am/am/society/2012/03/07/public-tv-eurovision/է մասնակցել երգի միջազգային մրցույթին: Հիշեցնենք, որ այն անցկացվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են