«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է շուրջ 90 ֆիլմ
«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում ընդգրկվել է 200 ֆիլմ, որից շուրջ 90-ը՝ մրցութային ծրագրում: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Նա հիշեցրեց, որ այս տարի փառատոնն ավելի քան 1200 հայտ է ստացել շուրջ 96 երկրից:
Այս տարի ֆիլմերի ծրագիրն ավանդաբար կպահպանի չորս մրցույթները: Մրցույթում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն համապատասխանաբար Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:
Կինոռեժիսոր, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ղեկավար Արամ Շահբազյանը ներկայացնելով «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը, նշեց, որ այս ծրագիրը ներառում է հիմնականում երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր և հրաշալի հնարավորություն է հայ երիտասարդների համար ծանոթանալու աշխարհում իրենց հասակակիցների գործերին: «Ոսկե ծիրան» փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանն էլ իր հերթին նշեց, որ վավերագրական մրցույթի ֆիլմերի ընտրության գործում մեծ է եղել երիտասարդ կինոքննադատների մասնակցությունը:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը կայանալու է հուլիսի 7- 14-ը:
նախորդող նորություն՝ Հոբելյանական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7- 14-ը. «Փառատոնի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին