Հաստատվել է Երևանյան կրկեսի նոր շենքի վերջնական նախագիծը
Մոտ օրերս դրվելու է Երևանյան կրկեսի նոր շենքի հիմքը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայության ղեկավար Նարինե Կիրակոսյանը:
Կրկեսի նոր շենքն, ինչպես հայտնի է, կառուցվելու է նախկինի տեղում: Նախատեսվում է, որ կրկեսի նոր շենքը շահագործման պետք է հանձնվի 2014 թվականի վերջին:
Նոր շենքի վերջնական նախագիծը, որը պատրաստել է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը, ըստ Ն. Կիրակոսյանի, հաստատվել է օրերս: Կրկեսի նոր շենքը կրկնելու է հնի արտաքին տեսքի ճարտարապետական որոշ տարրեր: Իսկ շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։
Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։
Նախորդող նորություններ` Դեռ պարզ չէ, թե երբ կսկսվի Երևանի կրկեսի նոր շենքի շինարարությունը
Գլխավոր ճարտարապետը վստահեցնում է` Երևանի վերակառուցվող կրկեսը իր նախկին տեսքն է ունենալու
Կրկեսի հին շենքը նորից պայթեցնելու են
Կրկեսի շենքն այսօր կպայթեցնեն
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում