Հայտնի լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը դիմել է ՄԻՊ-ին. Մշակույթի նախարարն արձագանքել է
Վլադիմիր Հակոբյանը հայտնի լարախաղաց է և երկար տարիներ զբաղվել է իր սիրած աշխատանքով, սակայն վերջին շրջանում մշակութային միջոցառումներում նմանատիպ ելույթներ չեն ներառվում, և նա չի կարողանում ներկայացնել իր ծրագրերը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ նա բազմիցս դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ մշակութային միջոցառումներին մասնակցելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել: Այս առիթով Վլադիմիր Հակոբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրությույուն է ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն:
Մշակույթի նախարարը Պաշտպանին հայտնել է, որ լարախաղացությունը հանրահռչակելու նպատակով` 2013-2015 թթ., 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերում ներառվել էր համապատասխան միջոցառումների կազմակերպման ծրագրեր, սակայն, ելնելով տնտեսական իրավիճակից` ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բնագավառի նոր նախաձեռնությունների համար պետբյուջեի կողմից ֆինանսական հավելյալ միջոցներ չեն տրամադրվել:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ իրենց կողմից պատրաստվել է համապատասխան առաջարկության փաթեթ Վ. Հակոբյանին մշակույթի վաստակավոր գործչի կոչում շնորհելու համար, որը սահմանված կարգով, 2013 թ. սեպտեմբերին կներկայացվի ՀՀ կառավարություն, իսկ միջոցառումներ կազմակերպելու դեպքում էլ` պատրաստակամ են նրան ներգրավել դրանցում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան