«Ոսկե ծիրան». Հայաստան-Թուրքիա աշխատաժողովին մասնակցելու և մրցելու է 10 կինոնախագիծ
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և գործընկերների կողմից իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի 7-րդ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում կայանալու է հուլիսի 9-14-ը Թեքեյան կենտրոնում: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՌԱՍ նախագծի ղեկավար և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Ֆորումին մասնակցելու համար ընտրվել է Արևելյան գործընկերության երկրներից 12 նախագիծ : Նախագծերը կպայքարեն զարգացման երեք դրամաշնորհներիի համար՝ մեկ 5000 € և երկու € 3500 ական եվրոյի չափով:
Դասավարների թիմում ընդգրկված են սերբ կինոգետ և պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչը և Կատարի Դոհայի կինոինստիտուտի Կատարի Դոհայի կինոինստիտուտի ծրագրերի բաժնի տնօրեն Լյուդմիլա Ցվիկովան:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) նախագծերի զարգացման աշխատաժողովը կայանալու է հուլիսի 8-10-ը Երևանի Թեքեյան կենտրոնում: 10 կինոնախագիծ՝ 5 Թուրքիայից և 5 Հայաստանից, ընտրվել են աշխատաժողովին մասնակցելու և մրցելու 10,000 և 5000 ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակների համար: Աշխատաժողովի դասվարների թիմը ներառում է դանյացի կինոգետ և պրոդյուսեր Թյու Սթին Մյուլլերին՝ թուրք գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Մելեք Ուլուգայ Թայլանին՝ և կինոփառատոնների կազմակերպիչ, կինոգործիչ, դասախոս, քննադատ և կուրատոր Ռադա Սեսիչին:
Կինոլրագրություն առանց սահմաններ (ԿԼԱՍ) դասընթացը կայանալու է հուլիսի 4-14-ը: Հայ և միջազգային կինոլրագրողներից և քննադատներից բաղկացած հանձնաժողովը դասընթացին մասնակցելու համար ընտրել է 11 մասնակից: Կինոքննադատ Պետեր Վան Բյորենը (Նիդեռլանդներ) կներկայացնի կինոլրագրության և կինոքննադատության տեսությունը և պրակտիկան: Փառատոնի օրաթերթի խմբագիրներ Ռոնալդ Ռովերսը (Նիդեռլանդներ) և Գենոֆիա Մարտիրոսյանը (Հայաստան) գործնական դասեր կվարեն փառատոնի օրաթերին առնչվող հարցերի վերաբերյալ: Ֆիլմեր առանց սահմանների (ՖԱՍ) ծրագիրy կայանալու է հուլիսի 7-14-ը:
Կինոփառատոնի շրջանակներում Արևելյան գործընկերության երկրների10 ֆիլմեր կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում:
ՌԱՍ նախագիծը հիմնադրվել է 2011 հոկտեմբերի ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին: Նախագիծը աշխատում է մի քանի առանցքային ուղղություններով՝ Կինո առանց սահմանների ցանց՝www.dabhub.com, Կինոդասընթացներ, ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում, Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմ, Կինոլրագրություն առանց սահմանների, Ֆիլմեր առանց սահմանների և Տարածաշրջանային համատեղ արտադրության օրենսդրության ներդաշնակեցում:
Ռեժիսորներ առանց սահմաններ (ՌԱՍ) նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` INTERNEWS (Ուկրաինա), Պրոմեթևսկինոարվեստիկենտրոն (Վրաստան)և INTERNEWS (Հայաստան) կողմից։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվելու է հուլիսի 7-14-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին