«Ոսկե ծիրան». «ԱՊՀ երկրների կինո» ծրագիր և «Վրացական կինոյի շաբաթ»
«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում արդեն երրորդ տարին է ներկայացվելու է «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ներկայացվելու են վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը: Այս մասին ասուլիսում հայտարարեց փառատոնի ԱՊՀ երկրների կինոն ծրագրի համակարգող Անահիտ Ղազարյանը:
Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի խոսքով, ծրագրի շրջանակներում առաջին անգամ ընդգրկվել են նաև հունիսին կայացած «Կինոտավր» ռուսաստանյան կինոփառատոնի ընթացքում մրցանակի արժանացած կամ ցուցադրված ֆիլմերը: «Դրանք նորագույն ռուսական ֆիլմերն են, այսինքն ռուսական նոր ալիքի ներկայացուցիչների, որոնք կգան ու կներկայացնեն դրանք»,- նշեց Մ. Ստամբոլցյանը:
Ծրագրի շրջանակներում ցուցադրվելու է 16 ֆիլմ (ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղզստան), այդ թվում նաև մեկ հայկական ֆիլմ՝ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ»: Ծրագրի մեկնարկը տրվելու է հուլիսի 9-ին Գյումրիում:
Փառատոնի ընթացքում անցկացվելու է նաև «Վրացական կինոյի շաբաթ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայացվելու է վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ընտրանին՝ հետահայաց ցուցադրությունների ծրագրում: Գեորգի Դանելիայի «Միմինո» կատակերգությունը կցուցադրվի և Գյումրիում, և Երևանում: Այս տարի ֆիլմի 35-ամյակն է: Փառատոնը Երևանում կհյուրընկալի ռեժիսորի տիկնոջը՝ Գալինա Դանելիային: Ծրագրի ընթացքում ներկայացվելու են վերջին տարիներին վրացական լավագույն ֆիլմերը:
Նշենք, որ փառատոնն անցկացվելու է հուլիսի 7-14-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին