Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Աղաջանյանն ազգային ռեալիստական նկարչությունն ու դիմանկարչությունը հասցրել է զարգացման նոր աստիճանի: Նրա մանկական դիմանկարները նշանակալի երևույթ են հայ կերպարվեստում: Աղաջանյանը կապող օղակ է եղել XIX և XX դդ. հայ նկարիչների միջև՝ նոր բարձրության հասցնելով ազգային ռեալիստական նկարչությունը։ Նա հանրագումարի է բերել իրեն նախորդող հայկական դիմանկարային արվեստի նվաճումները՝ նոր որակի և գեղանկարչական նոր բարձրության հասցնելով այդ ժանրը։
Ապագա նկարիչն իր հասակակիցներից տարբերվում էր իր արտահայտիչ արտաքինով, բնավորությամբ և իր ու իր ընկերների նկատմամբ պատասխանատվության մեծ զգացումով: Բնավորության այս գծերը նա պահել է իր ողջ կյանքի ընթացքում: Տաս տարեկանից սկսում է սեր տածել դեպի նկարչությունը, որը նա գաղտնի էր պահում՝ վախենալով ծիծաղի առարկա դառնալ: Երիտասարդ նկարչի առաջին ուսուցիչը եղել է բնությունը:
Հոգեբան նկարիչը, մարդու կերպարը դիտելով որպես մարմնավոր ու հոգևոր նկարագրի միասնություն, առավել լուսավոր ու թափանցիկ հնչերանգով և իրատեսորեն է պատկերել նրան:
Ինքնանկար
Էմին Տեր-Գրիգորյանի դիմանկարը (1935)
Զոքանչի դիմանկարը
Թ. Բ. Էքրիկյանի դիմանկարը (1927)
Կինը դափով
Ա. Մ. Վարդանյանի դիմանկարը
Ա. Սողոմոնյանի դիմանկարը (1918)
Աղջկա դիմանկար
Անապաստան տղան (1928)
Աղջկա դիմանկար
Աղջիկը խճճված մազերով (Սեդան կարմիր փողկապով) (1928)
Աղջկա դիմանկար
Բանվորի գլուխ
Բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի դիմանկարը (1922)
Բնորդ. Ակադեմիական էտյուդ (1897-99 թթ.)
Բնորդ
Բնորդուհի
Բնորդուհի
Դեղձանիկի դիմանկարը
Ինքնադիմանկար (1926)
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝ Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)