«Փարաջանով» ֆիլմը Ուկրաինան ներկայացրել է «Օսկար»-ի. «Իհարկե, ցանկալի կլինի, որ մրցանակի արժանանա, բայց դժվար է պատկերացնել»
Ուկրաինան «Օսկար-2013» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահամյան ֆիլմ» անվանակարգում առաջադրել է ռեժիսոր Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը, գրում են ուկրաինական լրատվամիջոցները: Նշենք, որ ֆիլմի համառեժիսորն է ֆրանսահայ անվանի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը, ով ֆիլմում մարմնավորել է հենց Փարաջանովին: Ֆիլմը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է:
Օ. Ֆետիսովան պատմել է, որ Ս. Փարաջանովի հետ անուղղակի է ծանոթ եղել. մեծացել է կինոմատագրաֆիստների ընտանիքում, այդ իսկ պատճառով դեռ մանկուց «թափառել» է կինոստուդիաների միջանցքներով ու հաճախ է տեսել «մորուքավոր դյադյայի»:
Ռեժիսորի խոսքով, քիչ չէ ֆիլմի՝ վերջնական ցուցակում հայտնվելու շանսերը, բայց մրցակցությունը շատ մեծ է: Ֆիլմի բյուջեն կազմել է 2 միլիոն եվրո:
Նա նաև պատմել է, որ երկու անգամ ֆիլմը դիմել է Փարաջանովի կնոջ հետ, ով շատ զգացված է եղել:
Նշենք, որ ֆիլմը Հայաստանում ներկայացվել է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:
Panorama.am-ի հետ զրույցում Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասաց, որ այն ժողովրդի կողմից լավ է ընդունվել, սակայն նրանք, ովքեր Փարաջանովին գիտեն, դժվար են նայում:
«Իր հմայքը, անձը ուրիշ էր, մարդկանց համար հետաքրքիր է, իսկ իր մտերիմների կարծիքը սուբյեկտիվ է»,- ասաց նա:
Զ. Սարգսյանն ասաց, որ թեև այնքան էլ ծանոթ չէ «Օսկարի» կանոնակարգին, բայց կարծում է, որ ֆիլմը քիչ շանսեր ունի. «Այնպիսի հզոր ֆիլմեր են մրցակցության մեջ մտնում, որ դրանց կողքին… Իհարկե, ցանկալի կլինի, որ մրցանակի արժանանա, բայց դժվար է պատկերացնել»:
Պատմելով Փարաջանովի կյանքի ամենաուշագրավ իրադարձությունների և ստեղծագործությունների մասին` ֆիլմը Փարաջանովի արտասովոր աշխարհայացքի գունեղ մեկնաբանությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան