Հուշարձանագետ. Կասկած կա, որ Նորաշենի բակում հայտնված տապանաքարերը վրացի քահանան բերել է Մլեթիի գերեզմանոցից
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը վերջերս ճամփորդություն է ունեցել Վրաստան, ուր նրանք գնացել էին Թիֆլիսի հայկական Նորաշեն եկեղեցու բակում տարիներ առաջ հայտնված վրացական տապանաքարերի հետքերով և դրանց ծագումը պարզելու համար:
Հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ այդ միտքը ծագել է այն բանից հետո, ինչ վրացական հանդեսներից մեկում նյութ է հրապարակվել, ինչից իրեց մոտ կասկածներ են ծագել, որ Նորաշենի բակում այդ տապանաքարերը «հայտնաբերած» Տարիել քահանան մի գյուղից է եղել, որտեղից էլ բերել է դրանք:
Քահանան այն ժամանակ հայտարարել էր, թե հողային աշխատանքներ են կատարվել, որից ընթացքում հայտաբերվել են այդ տապանաքարերը, իսկ եթե այնտեղ վրացիներ են եղել թաղված, ուրեմն Նորաշենը վրացական է:
«Երբ մենք իմացանք, որ նա եղել է Մլեթի գյուղի ծխական քահանան, կասկած ընկավ, որ մինչև Թիֆլիս տեղափվելը, այդ գյուղի գերեզմանոցից է հավաքել բերել այդ տապանաքարերը, որ հանկարծ հայտնվել էին Նորաշենի բակում: Մենք այցելեցինք Մլեթի ու սկսեցինք անմեղ հարցեր տալ, թե արդյո՞ք տարիներ առաջ իրենց գերեզմանոցից տապանաքարեր են անհետացել: Լարված վիճակ էր ու տպավորություն կար, որ մարդկանց զգուշացված էր, որ չխոսեն: Բայց ներկայիս քահանան փաստեց, որ Տարիելը այստեղ քահանա է եղել: Այնուամենայնիվ, չեղավ համարձակ մեկը, որ տեղեկություներ փոխանցեր անհետացած տապանաքարերի մասին»,- պատմեց հուշարձանագետը:
Հավելենք, որ հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Վարձք» հանդեսն արդեն 10-րդ համարն է հրատարակել` նվիրված 2013-ին իրենց հոբելյանը նշող հուշարձաններին: 2000 թվականից ի վեր հրատարակվող «Վարձքի» այս համարում թռուցիկ նշված է, թե որ հուշարձաններն են նշում իրենց հոբելյանը, իսկ համարն ամբողջությամբ նվիրված է Արագածոտնի մարզի Տեղեր վանքի 800- ամյակին: «Շատ նյութեր և արձանագրություններ կային, որ մինչ օրս չէին ընթերցվել: Փորձել ենք վանքի համապարփակ ուսումնասիրություն ներկայացնել»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում