Ռոբերտ Ամիրխանյանը վայր է դնում կոմպոզիտորների միության նախագահի լիազորությունները
«Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» ՀԿ-ի արտահերթ համագումարի ժամանակ միավորման նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարեց, որ վայր է դնում իր լիազորությունները:
Այսօր` մինչ համագումարի մեկնարկը, կոմպոզիտորը լրագրողների հետ զրույցում չէր հստակեցրել իր պաշտոնում նորից առաջադրվելու հարցը և հայտարարել էր. «Բացարձակ չեմ քննարկում, կարող է առաջարկեմ, կարող է և` ոչ: Իմ նպատակը չէ միության նախագահը լինել, իմ նպատակն այն է, որ միությունը կարողանա ապրել: Հակառակ դեպքում, ես իմ երաժշտությունն ունեմ: Ես չեմ որոշում, որ մնամ, որոշողը միության անդամներն են»:
Իր թեկնածությունն առաջադրելու մասին լրագրողներին հայտնել է կոմպոզիտոր Արամ Սաթյանը, իսկ համագումարը դեռ շարունակվում է:
Կոմպոզիտորների միության նախագահի ընտրության քվեարկությունը, հավանաբար, կլինի վաղը: Դեռ հստակ օր չի նշվում:
Նշենք, որ վերջին շրջանում կոմպոզիտորները երկու թևի էին բաժանվել, ու երկուստեք վիրավորանքներ էին հնչում: Երիտասարդ կոմպոզիտորները այսօրվա համագումարին բաժանում էին բուկլետներ, որոնց վրա գրված էր, որ դեմ են Ամիրխանյանի թեկնածությանը:
Նախորդիվ`
Արամ Սաթյանը` Ռոբերտ Ամիրխանյանի մասին. Իր առաջին մեղքը պառակտումն է կոմպոզիտորների մեջ
Ռոբերտ Ամիրխանյան. Դեդեկտիվ մի փնտրեք այնտեղ, որտեղ պարզ բաժակի մեջ մաքուր ջուր է
«Թշվառական գործողություններ են». Ռոբերտ Ամիրխանյանն արձագանքում է երիտասարդ կոմպոզիտորներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները