2010-ից 300 առավել վտանգված և վերականգնման անհրաժեշտություն ունեցող հուշարձաններ են ցուցակագրվել
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Պատմական հուշարձանների պահպանության ու ժառանգության ապահովման միջոցառումները և հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը ներկայացրեց ոլորտում առկա հիմնախնդիրներն ու նպատակաուղղված միջոցառումները: Փոխնախարարի զեկույցից հետո նրան հարցեր ուղղեցին պատգամավորներն ու ոլորտի մասնագետները:
Արև Սամուելյանը նշեց, որ նորահայտ հուշարձանների կարգավիճակ տրվում է փորձագիտական եզրակացության հիման վրա: «Օրենքը հստակ ներկայացնում է պահանջները, նախարարության կողմից էլ կան նոր մշակված մանրամասն չափորոշիչներ, որոնք կառավարությունում քննարկման փուլում է: Բացի ըստ կարգավիճակի և ըստ բնույթի տարանջատման, ըստ այս չափորոշիչների՝ առանձնացված են նաև ըստ ժամանակահատվածների բաժանումը»,- ասաց նա:
Արև Սամուելյանը նշեց, որ 2010-ից հետո 300 առավել վտանգված և վերականգնման անհրաժեշտություն ունեցող հուշարձաններ են ցուցակագրվել: ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքվեց, թե ինչու են միայն վերջին տարիներին ցուցակարգվել, արդյո՞ք մինչ այդ անուշադրության էին մատնված:
Փոխնախարարը պատասխանեց, որ առավել վտանգվածների ցանկը պարբերաբար լրացվում է, մշակվում: «Բավական լուրջ կառուց է, գիտական արշավախմբեր են աշխատում տեղերում, հավաքվում էին ինֆորմացին և ցուցակը կազմվում է, գործընթացը կարգին համաձայն հինգ տարին մեկ թարմացվում է»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում