Ե. Ղազանչյան. Պետք է ամեն ինչ անենք, որ տարիներ հետո կարողանանք գոնե մի ձեռքի մատների վրա հինգ անուն ասել
Թատերական գործիչների միավորումն օգնում, աջակցում է երիտասարդներին, ասում է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:
«Մենք մեծեր ենք ունեցել, իսկ այս հանգստությունը, որ ապրում է մշակույթը, պետք է ամեն ինչ անենք, որ տարիներ հետո մենք կարողանանք գոնե մի ձեռքի մատների վրա հինգ անուն ասել»,- այսօր Թատերական գործիչների միավորման 15-րդ համագումարից առաջ լրագրողներին ասաց Ե.Ղազանչյանը
Լրագրողների խնդրանքով ժողովրդական արտիստն անդրադարձավ գրողների, կոմպոզիտորների միավորումների համագումարների ընթացքում տեղի ունեցած միջադեպերին և նկատեց, որ նրանք արվեստի մարդիկ են, բռնկուն են, հաշվապահներ ու քիմիկոսներ չեն, որ հանգիստ քննարկումներ անեն:
«Բա պիտի բռնկուն լինի, կրքոտ լինի: Կռվին, աղմուկին դեմ եմ, բայց այդ ամեն ինչը կարելի է մեղմ անել: Մարդիկ են, անհատականություններ են, բոլորին թվում է, թե իրենք ամենալավ գրողն են, ամենալավ նկարիչն են, ամենալավ դերասանն են: Բայց պիտի այդ բոլորին մի քիչ ավելի մեղմ վերաբերվել»,- ասաց նա:
Նախորդիվ՝
Թատերական գործիչների միավորումն այսօր նախագահ կընտրի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները