Մահացել է աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբադոն
Երկարատև հիվանդությունից հետո Բոլոնիայի իր տանը այսօր մահացել է օպերային և սիմֆոնիկ նվագախմբերի աշխարհահռչակ իտալացի դիրիժոր Կլաուդիո Աբադոն: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Կլաուդիո Աբադոն ծնվել է 1933թ.: BBC Music Magazine-ը 2010-ին Կ. Աբադոյին անվանել է բոլոր ժամանակների և ազգերի երրորդ լավագույն դիրիժորը (ցուցակում եղել են միայն Կառլոս Կլեյբերն ու Լեոնարդ Բերնստայնը):
Դիրիժորը ելույթ է ունեցել աշխարհի ամենահայտնի բեմահարթակներում, ղեկավարել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը, եղել է նաև Վիեննայի օպերայի գեղարվեստական ղեկավարը, Լոնդոնի, Վիեննայի, Բեռլինի ֆիլհարմոնիկների գլխավոր դիրիժորը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների:
2013-ի ամռանը Կ. Աբադոյին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն շնորհել էր ցմահ սենատորի կոչում:
Նշենք, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում 2013-ի դեկտեմբերին աշխարհահռչակ դիրիժորը պետք է ելույթ ունենար նաև հայ հանդիսատեսի համար, սակայն հիվանդության պատճառով նա չէր կարողացել գալ Հայաստան: