«Հայակ» մրցանակաբաշխության ժյուրին գլխավորելու է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը
Հայաստանի Ազգային կինոկենտրոնն այս տարվա ընթացքում 12 ֆիլմ է նկարահանելու: Այս մասին մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով, կան ֆիլմեր, որոնց նկարահանումները սկսվել են 2013-ին, բայց ավարտվելու են այս տարի:
Ինչ վերաբերում է «Հայակ» մրցանակաբաշխությունը, նա տեղեկացրեց, որ այն, հավանաբար, կանցկացնի ապրիլի 26-ին կամ մայիսի 3-ին, կախված է, թե երբ ազատ կլինի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Մրցանակաբաշխության ժյուրիի նախագահն է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, ով իր հայեցողությամբ ընտրելու է ժյուրիի անդամներին: Նա նաև արտերկրից է մարդ հրավիրելու ժյուրիի կազմում ընդգրկվելու համար:
«Հայակ» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 2012-ին: Այն հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները