
ՀՊՖՆ-ն Վերդիի «Ռեքվիեմը» նվիրելու է Կլաուդիո Աբբադոյի հիշատակին
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Ջ. Վերդիի «Ռեքվիեմը»՝ այն նվիրելով մեծ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի հիշատակին: Նվագախմբից տեղեկացնում են, որ համերգը կայանալու է փետրվարի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Դիրիժորն է լինելու Էդուարդ Թոփչյանը: Մենակատարները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ օպերային և սիմֆոնիկ նվագախմբերի աշխարհահռչակ իտալացի դիրիժոր Կլաուդիո Աբադոն մահացել է հունվարի 20-ին:
Նշենք, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում 2013-ի դեկտեմբերին աշխարհահռչակ դիրիժորը պետք է ելույթ ունենար նաև հայ հանդիսատեսի համար, սակայն հիվանդության պատճառով նա չէր կարողացել գալ Հայաստան:
Նախորդող հրապարակում՝