Սիրահար զույգերը փետրվարի 15-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան կարող են մտնել մեկ տոմսով
Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը փետրվարի 15-ին կազմակերպում է միջոցառում` նվիրված սիրո հովանավոր Սբ. Սարգսի տոնին: Այդ օրը ժամը 11:00-16:00 սիրահար զույգերը թանգարան կարող են մուտք գործել մեկ տոմսով: Այս մասին Panorama.am-ին ասաց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ժամը 16:00-18:00-ին տուն-թանգարանի դահլիճում Սբ. Սարգսի տոնի խորհուրդը կներկայացնի ազգագրագետ, հեռուստահաղորդավար Սոնիա Թաշչյանը: Մասնակիցները կհամտեսեն ծիսական ուտեստներ, իսկ սպասվելիք հաջողությունները կգտնեն իրենց բաժին ընկած տոնածիսական ուտեստներից Մուսալեռ գուշակությունների գաթայի մեջ: Արծվի Բախչինյանը մասնակիցներին կուսուցանի ժողովրդական ծիսական «Թամզարա» երգը, նաև պարը:
«Թանգարանը մշակութային օջախ է, եկեղեցական տոներից հեռու է լինում: Մենք էլ որոշեցինք հայկական տոները բերել նաև թանգարան: Մեր այս նախաձեռնությունը երիտասարդներին թանգարան բերելու ևս մեկ քայլ է»,- ասաց Մ. Օթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները