«Արևավիշապ 2014». Հայտերն արդեն ընդունվում են
«Արևավիշապ 2014» գրաֆիկական հումորի երկրորդ միջազգային փառատոնին մասնակցել ցանկացողներն արդեն կարող են ուղարկել հայտեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 20-ը: Փառատոնի թեմաներն են՝ «Նոյի վերադարձը» (գրաֆիկական հումոր և զվարճալի դիզայն-նախագիծ) և ազատ: Panorama.am-ին հայտնում են Նկարիչների միությունից:
Փառատոնին մասնակցելու իրավունք ունեն բոլորը (Հայաստանից, արտերկրից)՝ 18 և բարձր տարիքի: Ցուցադրությունը կայանալու է 2014-ի ապրիլի 1-8-ը:
Մրցանակակիրները հայտնի կդառնան հենց փառատոնի վերջին օրը: Ոսկյա, Արծաթյա և Բրոնզյա Արևավիշապները շնորհվում են ժյուրիի կողմից: Ժյուրիի կազմը կհրապարակվի ավելի ուշ: Հատուկ մրցանակները շնորհվում են համապատասխան կազմակերպությունների կողմից: «Հանդիսատեսի համակրանքը» շնորհվում է ցուցադրության այցելուների քվեարկման արդյունքներով:
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են՝ Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան, Հայաստանի նկարիչների միությունը և Հայաստանի դիզայներների միությունը մշակույթի նախարարության աջակցությամբ:
Նախորդող հրապարակում՝
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները