«Արտավազդ»-ի այս տարվա առանձնահատկությունը երիտասարդների ակտիվությունն է
Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է, ամեն տարի այս օրը Հայաստանում անցկացվում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Այս տարի 10 անվանակարգերում են մրցանակներ տրվելու, մեկ մրցանակ էլ հանձնվելու է «Թատերարվեստին անբասիր ծառայության համար»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի թատերական գործիչների միավորման նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Վաղը Պարոնյանի անվան թատրոնում կլինի հերթական մրցանակաբաշխությունը: Ըստ Ղազանչյանի, այս տարվա մրցանակաբաշխությունը ևս կունենա իր առնանձնահատկությունը:
«Ենթադրում եմ, որ կունենա իր առանձնահատկություններն այն առումով, որ այս տարի երիտասարդական թևը շատ ուժեղ էր ներկայացված, մեծ մրցակցություն կլինի: Հնարավոր է ժյուրին առանձին որոշումներ կայացնի»,- ասաց նա և հավելեց, որ Արտավազդ մրցույթին մասնակցում են մարտի մեկից մինչև հաջորդ տարվա մարտի մեկն առաջին անգամ բեմ դուրս եկած ներկայացումները:
Հակոբ Ղազանչյանը նշեց, որ բոլոր ներկայացումները դիտված են, հանձնաժողովը վաղն առավոտյան կհավաքվի և փակ քվերակությամբ ծրարները կհանձնեն իրեն, որից հետո կհաշվվեն ձայները:
«Հանձնաժողովն աշխատում է գաղտնի քվեարկության սկզբունքով, ընդհանուր քննարկում էլ չի լինում: Հաղթողների անունները կհրապարակվեն բեմում: Որպեսզի աշխատանքը ստանա մրցանակ, անհրաժեշտ է, որ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը իրենց ձայնը տված լինեն դրան»,- ասաց նա:
Նշենք, ոչ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները