Զարմանալին այն է, որ մենք և տարբեր ենք և նման. Սերդար Յըլմազ
«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծն առաջինն է, որ միավորում է Հայաստանի ու Թուրքիայի երիտասարդ նկարիչներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը:
Նշենք, որ Հանրային լրագրության ակումբ և Անադոլու Քլուլթուր հասարակական կազմակերպությունները «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացնում են «Նկարիչների փոխայցելություններ» նախագծը:
«Սահմանները միայն աշխարհագրական չեն. դրանք հանրության` յուրաքանչյուր անհատի մեջ են, իսկ արվեստն օգնում է վերացնել այդ սահմանները»,-ասաց Հայաստանի նկարիչների խմբի ղեկավար Գագիկ Չարչյանը:
Թուրքիայի նկարիչների խմբի ղեկավար Սերդար Յըլմազն էլ ընդգծեց, որ ներկայիս սերունդն ունի առավելություն. դա շփման, երկխոսություն հաստատելու հնարավորությունն է:
«Տարիներ առաջ չունեինք հնարավորություն անցնել այդ սահմանը: Զարմանալին այն է, որ մենք և տարբեր ենք, և նման, այս ծրագիրը առանց սահմանների արվեստ է»,-ավելացրեց նանա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան