Հ. Թումանյանի թբիլիսյան բնակարանն այսուհետ հայերին է պատկանում
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը վերջնականապես հայկական կողմի ձեռքում է. կայացել է առք ու վաճառքի գործարքը, կնքվել է պայմանագիր, հայկական կողմից այն ստորագրել է Գրողների համահակական հիմանդրամը` ի դեմս Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի: Այս պահին Թումանյանի տան բանալիները նրա ձեռքում է: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Թբիլիսիում գտնվող Լևոն Անանյանը:
Հիշեցնենք, որ բնակարանի սեփականատեր Արչիլ Լեժավան բնակարանը վաճառել է 145 հազար դոլարով: Ղուկասյան եղբայրները` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա եղբայրները պատրաստակամություն էին հայտնել գնել բնակարանը: Նրանք այդ գումարը փոխացել են հիմնադրամի հաշվին, որն էլ իրականացրել է այդ գործարքը:
Այժմ, ըստ Լ. Անանյանի, Թումանյանի թբիլիսյան բնակարանը պատկանում է հայերին: Այն դառնալու է մշակութային օջախ, կրելու է անպայման Հ. Թումանյանի անունը, սակայն դեռ հստակեցված չէ, թե ինչ գործառույթ է ունենալու: Ըստ ՀԳՄ նախագահի, որոշում կայացնելու են ՀՀ կառավարությունը, Վրաստանի հայկական համայնքն ու վիրահայոց թեմի պատասխանատները:
Լ. Անանյանը նաև ասաց, որ այժմ բնակարանը բավականին նորմալ վիճակում է գտնվում, սեփականատեր Լեժավան վերջին մեկ ամսվա ընթացքում վերանորոգման աշխատանքներ է իրականացրել, փոխել է դռները: «Մի քանի հազար դոլարի աշխատանքներ իրականացնելուց հետո այն ամբողջությամբ բարեկարգված կլինի»,- ասաց նա:
Նախորդող նորություններ` Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը կորստի վտանգի տակ. Մշակույթի նախարարությունը ճշտում է իրավիճակը
Լ. Անանյան. Ղուկասյան եղբայրները պատրաստ են իրենց խնայողություններով գնել Թումանյանի Թբիլիսիի բնակարանի մի մասը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները