Վահրամ Սահակյանը վատ է, բայց պատճառը ծեծը չէ

13:23 06/07/2012 » Օրվա թեմա

Վահրամ Սահակյանը վատ է, բայց պատճառը ծեծը չէ

Վահրամ Սահակյանին ոչ ոք չի ծեծել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեղեկատվության համաձայն` Վ. Սահակյանը ծեծի է ենթարկվել, գտնվում է ծանր վիճակում: Դեպքի մասին, իբր, Վ. Սահակյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն:

«Նման բան չկա: Մենք տեսել ենք այդ տեղեկատվությունը: Ոստիկանության աշխատակիցները գնացել են նրա բնակության վայր, ճշտել են, որ նման բան չի եղել»,- փոխանցեց Ահարոնյանը:

Ըստ տեղեկությունների` Վ. Սահակյանի վիճակն այնքան էլ լավ չէ: Ականատեսներից մեկի խոսքերով` «դա ոչ թե ծեծի հետևանք է, այլ ինչ-որ բաների չարաշահման»:

Նշենք, որ այսօր առավոտյան Վ. Սահակյանին զանգահարած լրագրողներին նա պատասխանել էր հայհոյախառն արտահայտություններով:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց