Հայաստանում նույնպես հնարավոր է «զոհեր» լինեն. համացանցը հուլիսի 9-ից այստեղ էլ կանջատվի

09:56 07/07/2012 » Հասարակություն

Հայաստանում նույնպես հնարավոր է «զոհեր» լինեն. համացանցը հուլիսի 9-ից այստեղ էլ կանջատվի

Հուլիսի 9-ից սկսած համացանցի ավելի քան 300 հազար օգտատերեր կարող են զրկվել «համաշխարհային սարդոստայնի» հետ կապից: Այդ մասին CNN-ին հաղորդել է ՀԴԲ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ՀԴԲ-ն ձերբակալել էր Էստոնիայի հինգ քաղաքացիների` Համացանցում ավազակություն անելու և հազարավոր համակարգիչներ ամբողջ աշխարհում DNS changer վիրուսով վարակելու կասկածանքով:

ՀԴԲ-ի տվյալներով, հակերները այդ վիրուսը օգտագործում էին, որպեսզի օգտատերերին ուղղորդեն իրենց սեփական կայքեր, որտեղ իրենք տեղադրել էին գովազդային հայտարարություններ: Գովազդային տեղեկատվությունը դիտածների քանակի համար հակերները վճարվել են:

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երկար ժամանակ է այս վտանգի մասին հայտնի է, սակայն դեռևս մեծ քանակի համակարգիչներ աշխարհում շարունակում են մնալ վարակված։ Օրինակ, ԱՄՆ-ում այն հասնում է մոտ 70 հազարի, Իտալիայում՝ մոտ 30 հազարի, Թուրքիայում ՝ մոտ 4 հազար վարակված ցանց և համակարգիչ մինչ այս պահը դեռ կա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա կարող է ազդել Հայաստան մտնող համացանցի հասանելիության վրա, նա նշեց, որ Հայաստանը վարակված քսանհինգ երկների ցանկում չկա, սակայն այստեղ նույնպես հնարավոր է «զոհեր» լինեն,և որոնց համար համացանցը հուլիսի 9-ից կանջատվի։ «Դրա համար պետք է համակարգիչները անպայման ստուգել»,- ասաց Ս.Մարտիրոսյանը:

Նա հայտնեց նաև, որ օգտատերերը իրենց համակարգիչներում վիրուսը հայտնաբերելու համար կարող են այցելել www.dnschanger.eu կայք:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց