Ադրբեջանցի զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և հանձնվել հայ դիրքապահներին

11:24 26/07/2012 » Հասարակություն

Ադրբեջանցի զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և հանձնվել հայ դիրքապահներին

Սույն թվականի հուլիսի 26-ին, ժամ 06.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, հատելով ՀՀ սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը:

Վերջինս ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն: Այս մասին Panorama.am-ին փոխանցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց