- 00:03 | Աշխարհում Պերուի օդանավակայանը փակ է
Պատճառը պայթուցիկի մասին ստացված հաղորդագրությունն է:
Աղբյուր` Ria.ru - 23:45 | Աշխարհում Շվեյցարիան ազատ առևտրի մեջ է կմտնի Չինաստանի հետ
Այս ոլորտում Շվեյցարիան դարձավ 2-րդը եվրոպական երկրների շարքում:
Աղբյուր` Vzglyad.ru - 23:33 | Աշխարհում Հաքերները կոտրել են ITV գործակալության կայքը Twitter-ում
Աղբյուր` Mignews.co.il
- 23:20 | Աշխարհում Գերմանիան ճանաչվել է ամենահայտնի երկիրը
Կանադան 2-րդն է աշխարհում:
Աղբյուր` Mignews.co.il - 23:02 | Աշխարհում Սիրիա զենք մատակարարելու հարցում ԵՄ-ը պետք է հասնի միասնական որոշման
Փարիզում այս մասին այսօր հայտարարել են Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները:
Աղբյուր` Itar-tass.com - 22:53 | Աշխարհում Գվատեմալայի նախկին նախագահին հանձնել են ԱՄՆ-ին
Նա մեղադրվում է Նահանգների բանտերից 70 մլն դոլար յուրացնելու մեջ:
Աղբյուր` Ria.ru - 22:45 | Աշխարհում Դաղստանում 18-ամյա գրոհային է սպանվել
Աղբյուր` Utro.ru
- 22:37 | Աշխարհում Քաբուլում պայթյուններից հետո հրաձգություն է սկսվել
Այն տեղի է ունեցել անվտանգության ուժերի և գրոհայինների միջև:
Աղբյուր` BBC Russian - 22:25 | Հայաստան Նոր Kinect-ը կաշխատի Windows-ի հետ
Համագործակցությունը կսկսվի 2014թ.-ից:
Աղբյուր` Vesti.ru - 22:18 | Հայաստան Facebook-ն արգելափակել է սիրիացի ապստամբների էջերը
Որոշումը կայացվել է առանց օգտատերերի համաձայնության:
Աղբյուր` MIgnews.co.il - 22:05 | Աշխարհում Սիրիան ԱՊԼ-ից պահանջել է ներողություն խնդրել ժողովրդից
Այս մասին հայտարարել է տեղեկատվության նախարարը:
Աղբյուր` Rosbalt.ru - 21:35 | Հայաստան Ստրամաչոնիին պաշտոնանկ են արել հեռախոսազանգով
Խիստ վիրավորված մասնագետը հայտարարել է, որ այդ լուրն ակումբի ղեկավարությունն իրեն հայտնել է հեռախոսազանգով:
Աղբյուր` Panorama.am - 21:20 | Աշխարհում Ռուսաստան. ՆԳՆ տրանսպորտային ոստիկանությունից ավելի քան 200 գաղտնի փաստաթղթեր են անհետացել
Աղբյուր` Ria.ru
- 21:05 | Աշխարհում Արշավինը կարող է տեղափոխվել թուրքական ակումբներից մեկը
Ռուս ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը կկայանա այս ամռանը:
Աղբյուր` BBC Russian - 20:53 | Աշխարհում ԱՄՆ. Ջորջիա նահանգում ՃՏ պատահարի հետևանքով 18 մարդ է վիրավորվել
Բոլոր ուղևորները հոսպիտալացվել են:
Աղբյուր` Ria.ru - 20:45 | Աշխարհում Ռուս գործարարը Դի Կապրիոյի հետ կթռչի տիեզերք
Այսօր Կաննի կինոփառատոնոմ կայացել է բարեգործական աճուրդ:
Մանրամասները` Panorama.am
- 20:35 | Աշխարհում Հոգատար կինը ընդունակ է փրկել ամուսնուն դեպրեսիայից
Տղամարդու հոգեկան վիճակից տուժում են երեխաները:
Աղբյուր` Meddaily.ru - 20:18 | Հայաստան Մոսկվայում արևադարձային տեղատարափ է սկսվել
Անձրևը կտևի մինչև երեկոյան ժամը 10-ը:
Տեսանյութը` Vesti.ru
- 20:10 | Աշխարհում Maserati Quattroporte-ն աճուրդի կհանվի
Յուրահատուկ մեքենան վաճառքի կհանվի RM Auctions հայտնի աճուրդում մայիսի 25-ին:
Աղբյուր` Luxplanet.ua - 19:58 | Աշխարհում Ջոն Քերրին Իսրայելին և պաղեստինցիներին բանակցությունների կոչ է անում
Աղբյուր՝ BBC Russian
- 19:37 | Աշխարհում ԱՄՆ-ում տոռնադոյի հասցրած վնասը գնահատվել է 5 մլրդ դոլար
Աղետի հոտևանքով զոհվել էր 24, վիրավորվել՝ 350 մարդ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:30 | Հայաստան Եվս մեկ «վերջինզանգյան» ավտոմեքենա տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք
Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 21 ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am - 19:23 | Աշխարհում Հաքերային հարձակումները Իսրայելի վրա շարունակվում են
Նոր հարձակումը ծրագրվում է գալիք շաբաթ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 19:15 | Աշխարհում Աֆղանստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Աղբյուր՝ Utro.ru - 19:07 | Աշխարհում Հայրությունը երկարացնում է տղամարդկանց կյանքը
Հետազոտությունները կատարվել են 10 տարվա ընթացքում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:00 | Հայաստան Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Աղբյուր` Panorama.am - 18:52 | Աշխարհում Վիտասին 10 տարվա ազատազրկում է սպառնում
Այսօր ռուս երգչի դեմ երկրորդ դատական գործն է հարուցվել:
Աղբյուր՝ Gazeta.ru - 18:45 | Աշխարհում Քերրի. «Իրանում նախագահական ընտրությունները չեն համապատասխանի մարդկանց իրական ընտրությանը»
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Աղբյուր` Ria.ru - 18:38 | Աշխարհում Բժիշկները սահմանել են քորի պատճառը
Քորը թույլ ցավ է:
Մանրամասները՝ Vesti.ru - 18:30 | Հայաստան ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը թույլատրվել է առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
Ընկերության բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը ներառում է 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 85,100 հատ հասարակ անվանական բաժնետոմս, որոնք համալրել են ընկերության` առևտրին թույլատրված բաժնետոմսերի քանակը:
- 18:25 | Հայաստան Գովազդը պետք է համապատասխանի օրենսդրության և ոլորտը կարգավորող Երևանի ավագանու որոշումների պահանջներին
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացվել են մայրաքաղաքում առկա և գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին հակասող գովազդների շտկման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները:
- 18:20 | Աշխարհում Ղրիմում ՌԴ գլախվոր հյուպատոսը հրաժարական է տվել
Պատճառը Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության հետ չհամաձայնվելն է:
Մանրամասները ՝ Gazeta.ru - 18:13 | Հայաստան Փոխվարչապետն ընդունեց Հայաստանում ԱՄԷ նորանշանակ դեսպանին
Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցեր:
Աղբյուր՝ Mta.gov - 18:08 | Հայաստան Հայաստան կժամանի ԵԽԽՎ նախագահ Մինյոնը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա Երևանում մայիսի 31-ին:
Աղբյուր` Panorama.am - 18:00 | Աշխարհում Իռլանդիայում դասերը բաց թողած երեխաների ծնողներին կալանք է սպառնում
Նրանք նաև խոշոր տուգանքներ կվճարեն:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 17:45 | Աշխարհում Կիևում համասեռմոլներին ձերբակալություններով են սպառնացել
Մայիսի 25-ին նախատեսցած է քաղաքում գեյ-շքերթ անցկացնել:
Աղբյուր՝ Mignews.co.il - 17:35 | Հայաստան Արա Սադոյանը շնորհավորել է շրջանավարտներին
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Վերջին զանգի կապակցությամբ այսօր այցելել է վարչական շրջանի ավագ դպրոցներ:
- 17:27 | Աշխարհում Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել
Զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռ չկան:
Աղբյուր՝ BBC Russian - 17:20 | Աշխարհում Վիտասի դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել
Ռուս հայտնի երգիչը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու մեջ:
Աղբյուր` Itar-tass.com - 17:12 | Հայաստան «Արմենիա միջազգային օդանավակայանները» ավելացնում է չվերթները. «Սպասվում է տոմսերի գների իջեցում»
Մանրամասները` Panorama.am
- 17:07 | Հայաստան Եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն Բեյրութում
Միջոցառումն իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի և Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:
Աղբյուր` Mfa.am - 17:00 | Հայաստան Այսօր բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հայտնել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ից:
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia - 16:47 | Աշխարհում Աբու Դաբիի օդանավակայանում քնելու յուրահատուկ հարմարանքներ են ստեղծվել
1 ժամ քնի համար հարկավոր է 12 դոլար վճարել:
Տեսանյութը` Luxplanet.ua - 16:40 | Աշխարհում Ռուսաստանը ողջունել է Հյուսիսային Կորեայի` բանակցություններ վարելու պատրաստակամությունը
Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Աղբյուր՝ BBC Russian - 16:31 | Հայաստան Սամվել Ալեքսանյանի դեմ ԱԺ Էթիկայի հանձնաժողով դիմում է ներկայացվել
Դիմողը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն է:
Մանրամասները` Panorama.am - 16:25 | Աշխարհում Ֆրանսիան առաջարկել է զենք մատակարարել սիրիական ընդդիմության դեմոկրատներին
Այս մասին հայտարարել է ՌԴ-ում երկրի դեսպանը:
Աղբյուր` Interfax.ru - 16:17 | Աշխարհում Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը վերականգնել է աշխատանքը
Այս մասին նշված է աշխատակազմի հայտարարությունում:
Աղբյուր` Ria.ru - 16:05 | Աշխարհում Անկարգություններ Ստոկհոլմում. Ցուցարարները երկու դպրոց են այրել
Բողոքի ակցիաները տեղի են ունենում քաղաքի գաղթյալներով բնակեցված շրջաններում:
Աղբյուր՝ BBC Russian - 15:56 | Տարածաշրջան Իրանը հերքում է իր զինվորականների ներգրավվածությունը Սիրիայի հակամարտությունում
Մեղադրանքը հնչել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 15:50 | Հայաստան Ադրբեջանի կողմից հանրային շփումների արգելումը ոչ միայն կսրի իրավիճակը, այլև խոչընդոտ կհանդիսանա կարգավորմանը
Մոսկվայում գտնվող հայ լրագրողների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է միջպետական մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Աղբյուր` Panorama.am - 15:35 | Աշխարհում Բարաք Օբամայի այցը Ռուսաստան կկայանա G20-ի գագաթաժողովից առաջ
Հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Աղբյուր` Interfax.ru - 15:22 | Աշխարհում Վառնայի օդանավակայանը փակ է ուժգին քամու պատճառով
Բոլոր չվերթները տեղափոխվել են Բուրգաս:
Աղբյուր` Vesti.ru - 15:21 | Հայաստան Ցուցահանդեսի բացում ԱՄՆ դեսպանության, Նարեկացի արվեստի միության և Մերձավոր Արևելքի հիմնադրամի կողմից
Մայիսի 25-ին ժ.16:00 ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կկատարի «Հետքերով որբերի հայոց» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը Հայաստանի ազգային պատկերասրահում:
- 15:15 | Աշխարհում «Ահաբեկչության դեմ պատերազմը պետք է վերջանա»
Այսօր այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Աղբյուր` The Telegraph - 15:07 | Հայաստան «Այսօրվա կառավարման համակարգը քաղցկեղ է, որը սպանելու է թե պետությունը, թե ինքն իրեն»
Այսօրվա ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Աղբյուր` Panorama.am
13:15 31/07/2012 » Իրավունք
Վ. Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները ոստիկանությունից պահանջ ունեն. Հայտարարություն
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետևանքով մահացած ՊՆ բուժծառայության մայոր Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը նախաքննական մարմնի գործողությունների վերաբերյալ հայտարարություն են տարածել:
Հայտարարության մեջ նշվում է հետևյալը.
«27.07.2012թ. ոստիկանությունն իր պաշտոնական կայքում (www.police.am) տարածել էր հաղորդագրություն` «Անհրաժեշտ պարզաբանում» վերտառությամբ: Ամենևին նպատակ չունենալով ներքաշվել որևէ վիճաբանության մեջ, սակայն, միաժամանակ, գիտակցելով իրավունքի` քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված համընընդհանուր սկզբունքների կարևորությունը` ամրագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին հռչակագրով, Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով, ելնելով հանրային գերակա շահի հրամայականից, պարտադրված ենք բացահայտել վերջերս շրջանառվող հայտնի դեպքերի զարգացման իրական ընթացքը և ժամանակագրությունը` տալով պատշաճ հիմնավորումներ և, որ ամենակարևորն է, կանխարգելելու փաստերի և իրավական դրույթների հետագա հնարավոր խեղաթյուրումները:
Այսպես, 10.07.2012թ. մենք՝ փաստաբաններ Լուսինե Հակոբյանս և Տիգրան Եգորյանս, Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանից ստանալով համապատասխան լիազորագրեր և ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով, հենց հաջորդ օրը, 11.07.2012թ., ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության գրասենյակ ենք մուտքագրել դիմում՝ Գառնիկ Ավետյանին տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով: Ներկայացվել է համապատասխան դիմում և մեր լիազորությունը հավաստող լիազորագրեր` ստորագրված Գառնիկ Ավետյանի կողմից: Ուստի` այդ պահից ի վեր առկա էր տուժողի մերձավոր ազգականի ցանկությունը՝ իրեն իրավահաջորդ ճանաչելու մասին, և վարույթն իրականացնող մարմնին ոչինչ չէր խանգարում հնարավորինս արագ համապատասխան որոշում ընդունել: Սակայն վերջինս գերադասել է այլ գործելաոճ:
18.07.2012թ. չստանալով որևէ արձագանք` մենք հեռախոսով կապվեցինք քննչական խմբի ղեկավար, քննիչ՝ Ռուբեն Մկրտչյանի հետ ով հայտնեց, որ մեզ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու համար իրեն անհրաժեշտ է դիմում Գառնիկ Ավետյանից: Տեղեկացրեցինք, որ մեր ներկայացրածը հենց այդ դիմումն է, իսկ մեզ գործին մասնակից դարձնելու վերաբերյալ դիմումը կներկայացնենք Գառնիկ Ավետյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելուց հետո: Քննիչ Ռ. Մկրտչյանը պատասխանեց, որ ընդունում է Տ. Եգորյանի տեսակետը, բայց իրենք այդպես չեն անում և պահանջեց, որ հենց Գառնիկ Ավետյանը դիմում ներկայացնի, ինչին մենք պատասխանեցինք, որ ներկայացված դիմումը հենց Գառնիկ Ավետյանի կողմից մեզ տրված հանձնարարության արդյունքն է, և այն պետք է դիտարկել որպես Գ. Ավետյանի կողմից ներկայացված դիմում: Բավական երկար բանավիճելուց հետո մենք խնդրեցինք դիմումին գրավոր պատասխանել: Չստանալով պատասխան` 19.07.2012թ. համապատասխան բողոք ներկայացրեցինք գլխավոր դատախազություն՝ պահաջելով սահմանել վերահսկողություն վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ` ապահովելու օրինականությունը և բացառելու քննություն իրականացնող մարմնի կամայականությունը:
20.07.2012թ. մեզ զանգահարեց Ռ. Մկրտչյանը և հետաքրքրվեց, թե արդյոք բերելու ենք Գ. Ավետյանի ձեռքով գրված դիմումը՝ իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, ինչին մենք պատասխանեցինք, որ սպասում ենք հուլիսի 11-ին ներկայացված դիմումի պատասխանին:
Մոտ 5 րոպե անց մեզ զանգահարեց Ռ. Մկրտչյանի վերադաս բաժնի պետ Ա. Այվազյանը, որը մեզ մեղադրեց գործընթացը ձգձգելու մեջ: Ի պատասխան` մենք հետաքրքրվեցինք, թե ինչն է նրանց խանգարում Գառնիկ Ավետյանին, ըստ իր լիազոր ներկայացուցիչների ներկայացրած դիմումի, ճանաչել տուժողի իրավահաջորդ: Ա. Այվազյանը պատասխանեց, որ այդ դեպքում իրենք գիտեն թե ում և ինչ պատասխանել:
23.07.2012թ. քննիչ Ռ. Մկրտչյանը զանգահարել է Գառնիկ Ավետյանին և հայտնել, որ պատրաստվում է նրան ճանաչել տուժողի իրավահաջորդ հուլիսի 24-ին, սակայն նշված օրը նա այդպես էլ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել:
25.07.2012թ. քննիչ Ռ. Մկրտչյանը զանգահարել է Գառնիկ Ավետյանին և հայտնել, որ նա կարող է ներկայանալ քննչական գլխավոր վարչություն ժամը 17:45-ին: Գառնիկ Ավետյանը, մեր ուղեկցությամբ, ներկայացել է վարչություն ժամը 18:00-ին և փորձել կապվել քննիչ Ռ. Մկրտչյանի հետ, սակայն վերջինս տևական ժամանակ չի պատասխանել մեր՝ փաստաբաններիս և Գառնիկ Ավետյանի հեռախոսազանգերին: Հերթապահ մասում ոստիկանը զանգահարել է ինչ-որ տեղ, խոսել հեռախոսով և հայտնել, որ քննիչ Ռ. Մկրտչյանը տեղում չէ, ինչից հետո քննիչ Ռ. Մկրտչյանին զանգահարել եմ Լ. Հակոբյանս, և քննիչը վերջապես պատասխանել է հեռախոսազանգին: Լուսինե Հակոբյանս հայտնել եմ, որ մենք սպասում ենք մուտքի մոտ: Քննիչ Ռ. Մկրտչյանը պատասխանել է, որ Գառնիկ Ավետյանի համար անցագիր կպատվիրի, իսկ մեզ առաջարկել է սպասել դրսում: Մենք հայտնել ենք քննիչ Ռ. Մկրտչյանին, որ մեր վստահորդը ցանկանում է մտնել շենք միայն մեր ուղեկցությամբ, սակայն Մկրտչյանը պատասխանել է. «թող Ավետյանը բարձրանա, կքննարկենք»:
Ժամանակ չձգելու նպատակով մենք բացատրել ենք Գառնիկ Ավետյանին, որ նա կարող է բարձրանալ և պահանջել ապահովել իր փաստաբանների ներկայությունը: Գառնիկ Ավետյանի շենք մտնելուց 2 ժամ հետո նոր մեզ հրավիրել են քննիչի աշխատասենյակ, որտեղ մենք ներկա ենք գտնվել Գառնիկ Ավետյանի ցուցմունք տալու գործողությանը: Հարկ է ավելացնել նաև, որ նույն ամսի 25-ին մենք ստացել էինք 11.07.2012թ. մուտքագրված դիմումին քննիչի գրավոր պատասխանը, որում ուղղակի գրավոր շարադրված էին քննիչի նույն պնդումները: Անհասկանալի էր, թե ինչ անհրաժեշտություն կար կազմելու և ուղարկելու այդ գրությունն առհասարակ, երբ վաղուց բաց էին թողնվել դիմումին արձագանքելու ժամկետները, իսկ հուլիսի 23-ին, երբ ուղարկվել էր քննիչի պատասխան գրությունը, Գառնիկ Ավետյանն արդեն հրավիրվել էր քննչական գլխավոր վարչություն իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու հարցով:
Բացի այդ, 25.07.2012թ.-ին ներկայացրել ենք միջնորդություն՝ գործի նյութերին ծանոթանալու և համապատասխան փաստաթղթերի պատճենները ստանալու վերաբերյալ: Քննիչ Ռ. Մկրտչյանը, ծանոթանալով դիմումին պատասխանել է, որ հաջորդ օրը ժամը 14:00-ին կհատկացնի հայցվող պատճենները, սակայն նշված օրը, հուլիսի 26-ին, քննիչ Մկրտչյանը նորից չէր պատասխանում ոչ՛ մեր զանգերին և ոչ՛ էլ հաղորդագրություններին, իսկ հուլիսի 27-ին ի պատասխան հերթական զանգին, հայտնեց, որ ներկայացված միջնորդությանը կպատասխանի գրավոր և պահանջեց այսուհետ իր հետ շփվել միայն գրագրության միջոցով: Առ այսօր այդ փաստաթղթերը չեն տրամադրվում հակառակ օրենքի պահանջի: Քրեական դատավարության պահանջների համաձայն` պատճառաբանված որոշում է կայացվում միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու դեպքում, իսկ բավարարելու պարագայում վարույթն իրականացնող մարմինը հատկացնում է թույլատրելի նյութերի պատճենները կամ հնարավորություն ընձեռում ծանոթանալու դրանց, ինչի վերաբերյալ կազմում է արձանագրություն: Այժմ անհասկանալի է, թե ինչն է ստիպել քննիչ Ռ. Մկրտչյանին հրաժարվել ի կատար ածելու իր` որպես պաշտոնատար անձի կողմից արդեն իսկ բանավոր կարգով բավարարված միջնորդությունը: Ինչն է նրան ստիպել որոշել տալ դրան գրավոր պատասխան՝ ևս մի քանի օրով հետաձգելով փաստաթղթերին` մեր ծանոթանալու գործընթացը:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ փաստաբանները չեն կարող հանդես գալ միջնորդությամբ մինչև սահմանված կարգով դատավարական կարգավիճակի հաստատումը, ապա այն ևս տարակուսանք է առաջացնում, քանի որ մենք չէինք ներկայացրել որևէ միջնորդություն:
Չտրվելով քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ վերաբերելի և ոչ վերաբերելի հոդվածներին հղումներ կատարելով երկարաշունչ հայտարարությունների գործելաոճի գայթակղությանը` ցանկանում ենք հանրությանը առավել հանրամատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել հետևյալ պարզ իրողությունները:
Կյանքի իրավունքը Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով երաշխավորված իրավունք է, ինչով պարտավորված պետությունը, տվյալ դեպքում ի դեմս նախաքննության մարմնի, պարտավոր է ապահովել, մասնավորապես սպանությունների դեպքում, արդյունավետ քննություն: Ինչպես հայտնի է նույն իրավական փաստաթղթերի բովանդակությունից, ինչպես նաեւ միջազգային դատական ատյանների նախադեպային իրավունքից, կյանքի իրավունքի խախտման գործերով արդյունավետ քննության բաղադրիչ է հանդիսանում նաև տուժողին` օրենքով նախատեսված սահմաններում դատավարությանը մասնակից դարձնելու իրավական հնարավորությունը:
Այսինքն, գործը քննող քննիչը կամ քննչական խումբը սույն քրեական գործի հարուցման պահից ի վեր ուղղակի պարտավոր էր տուժողի իրավահաջորդ ներգրավել սույն գործում: Ոստիկանությունը ոչ միայն այս հրամայականից շարունակաբար խուսափում էր, այլ տևական ժամանակ նույնիսկ մեր դիմումը ստանալուց հետո իր գործելաոճն արդարացնելու նպատակով սկսեց դիմել բազմաթիվ հոդվածների մեջբերմամբ Գառնիկ Ավետյանի կողմից համապատասխան դիմում չներկայացնելուն: Այսինքն, ստացվում է, որ ոստիկանությունը տեղյակ չէր, որ մահացած սպայի մերձավոր հարազատը ցանկանում էր ներգրավել գործում: Այդ դեպքում որն էր պատճառը, որ անմիջապես չարձագանքեց մեր դիմումին. եթե դա Գառնիկ Ավետյանի անունից գործելու դատավարական լիազորություն չունեցող անձանց կողմից էր ներկայացված, ինչպես սխալմամբ պնդում է ոստիկանությունը, ապա դրանով առնվազն հստակորեն արտահայտված էր սպայի հոր` դատավարական գործողություններին մասնակից դառնալու կամաարտահայտությունը լիազորագրի ձևով:
Սպանված սպայի կյանքի իրավունքի խախտման դեպքի քննության նկատմամբ նախանձախնդրություն դրսևորող ցանկացած կառույց ուղղակի անմիջապես պետք է արձագանքի նման կամարտահայտությանը` բոլոր հնարավոր պայմաններն ապահովելով Գառնիկ Ավետյանին օր առաջ դատավարական կարգավիճակով օժտելով` նաև քննության արդյունավետության և հանրային վստահության բարձրացման նպատակներ ունենալով:
Այնինչ, պետական կարևոր այս մարմնի պատասխանից ոչ այլ ինչ, քան «դուք մեզ չասեք, թե մենք ինչ անենք» հասկանալ հնարավոր չէ: Ի պատասխան ոստիկանության մեջբերած բազմաթիվ դատավարական հոդվածների` պետք է նկատել, որ ոստիկանությունն առհասարակ չի ընկալել, որ դրանք միայն ու միայն կոչված են վերը նշված իրավական հրամայականի պահանջը ապահովելու, այլ ոչ տնային աշխատանքը չկատարած դպրոցականի նման արդարանալու համար: Ինչն ըստ էության փորձում է քողարկել ոստիկանությունը:
• Այն, որ անձին կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ հասցվել է 17.06.2012թ.-ին, մինչդեռ նրա հայրը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել միայն 25.07.2012թ.-ին,
• Այն, որ ողջ այս ընթացքում քննչական մարմինը գործը գնդակի նման այս ու այն կողմ ուղարկելով (սկզբից ՊՆ քննչական ստորաբաժանում, իսկ հետո նույն ստորաբաժանումից` ՔԳՎ) խիստ զբաղված լինելով, 29.06.2012թ.-ից մի քանի րոպե ժամանակ չէր ունեցել Գառնիկ Ավետյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու համար,
• Որ գործի քննության վրա ջանքեր և ռեսուրս ծախսելու փոխարեն` նստած երկարաշունչ հայտարարություններ է հրապարակում, որոնք լի են հեգնական և արհամարհական ոճական դարձվածքներով,
• Մի քանի օր շարունակ, մեր միջնորդությամբ խնդրված գործի նյութերի պատճեններ տրամադրելու փոխարեն` քրեական դատավարության օրենսգրքի իմացության ցուցադրական PR շոուներ կազմակերպելով` չմոռանալով նաև իրենց գործելաոճի նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեցող լրատվամիջոցներին էլ պատասխանելու ոստիկանականության դիրքին անհարիր գնահատականներով:
Ի վերջո նման պատասխաններից հայտնի էլ չէ, թե ինչ կապ ունի Հանրապետության ոստիկանությունը քննչական համակարգի հետ, եթե այդ գործառույթն անկախ է ոստիկանական գործառույթից:
Նախաքննության մարմնի պատասխան գործողություններից և հայտարարությունից պարզ է դառնում, որ քրեական դատավարության օրենսգրքի բազում հոդվածներին հղումներով ցանկացել է ընդամենը քողարկել իր գործողությունների ընթացքում տուժողի իրավահաջորդի իրավունքների շարունական խախտումները: Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով մեր՝ արդյունավետ քննություն ապահովելու պահանջի նման անտեսումն անհամատեղելի է ոստիկանության բարձր մակարդակով բազմիցս հնչեցված` գործի հրապարակային քննություն ապահովելու հավաստիացումների հետ: Հայտնում ենք, որ որևէ պարագայում չենք հրաժարվելու սույն գործով բաց և հրապարակային գործելու մեր մտադրությունից և նույնն էլ խորհուրդ ենք տալիս ոստիկանությանը: Որպես առաջին քայլ` պահանջում ենք անհապաղ մեզ տրամադրել սույն գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնց քրեական դատավարության օրենսգրքի ուժով մենք ունենք ծանոթանալու իրավունք»:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:27 24/05/2013 » Քաղաքական
Արգենտինայի դեսպանությունը տոնեց Մայիսյան հեղափոխության 203–ամյակը
20:20 24/05/2013 » Սպորտ
20:17 24/05/2013 » Հասարակություն
Ռուս գործարարը Դի Կապրիոյի հետ կթռչի տիեզերք… 1.2 եվրոյանոց տոմսով
20:09 24/05/2013 » Սպորտ
20:02 24/05/2013 » Քաղաքական
«Amnesty International». Աշխարհն ավելի վտանգավոր է դառնում փախստականների և ներգաղթյալների համար









Կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը.
Արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով
Հեծանի՞վ, ուղղաթի՞ռ, թե՞… Վարչապետը` իր փոխադրամիջոցն ընտրելու, գազի գնի և բռնված ձկների մասին
-Տարբեր երկրների կառավարությունների ղեկավարները, օրինակ, հեծանիվով են գնում աշխատանքի, չե՞ք պատրաստվում հետևել նրանց: -Համաշխարհային փորձը բազմազան է: Թույլ տվեք, իմ փոխադրման ձևերը ինքս որոշեմ:
Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
«Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է»