Հասարակություն 12:40 04/12/2012

Փակ շուկայի հարևանությամբ ապրողները երկրի ղեկավարից խնդրում են պաշտպանել իրենց իրավունքները

Մայրաքաղաքի Պարոնյան 4ա շենքի բնակիչները նամակով դիմել են ՀՀ նախագահին ու վարչապետին` խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները: Փակ շուկայի հարևանությամբ ապրողները մի շարք մտահոգություններ ունեն, օրինակ օդում մեքենաների շարժիչների աշխատանքի արդյունքում արտանետված գազերի պարունակությունը բնակելի շենքերի սենյակների պատուհանների անմիջական հարևանությամբ անհնարին է դարձրել այդ սենյակների օդափոխությունը: Նրանք ցանկանում են հասկանել, արդյոք դա բացասաբար չի ազդի բազմաթիվ բնակիչների առողջության վրա: Բնակիչների նամակը երկրի ու կառավարության նախագահին ներկայացնում ենք ամբողջությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՊԱՐՈՆ Տ .ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Պարոնյան 4ա շենքի բնակիչներից

Բաց նամակ ՀՀ նախագահին և վարչապետին. պաշտպանեք մեր իրավունքները

Հարգելի պարոն նախագահ,
Հարգելի պարոն վարչապետ,

Գրեթե երկու տարի է ինքնակամ` առանց համապատասխան իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի, շինություն է իրականացվում Երևանի Ծածկած Շուկայի տարածքում։ Ոչնչացվում է պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանը, ոտնահարվում են հարակից շենքերի բնակիչների իրավունքները։ Այս մասին բազմիցս տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանը, սակայն ոչ մի միջոցառում չի իրականցրել աշխատանքները կանխելու և խնդիրն իրավական դաշտ բերելու ուղղությամբ: Աշխատանքների համար հիմք է հանդիսանում շրջանառության մեջ գտնվող էսքիզային նախագիծը։

Կառուցապատողը և քաղաքապետարանի ներկայացուցիչները բազմիցս հավաստիացրել են, որ շենքի ծավալատարածական լուծումները պետք է պահպանվեն, հուշարձանի գոնե արտաքին տեսքը չպետք է խախտվի, շրջակա բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների վիճակը էլ ավելի չպետք է վատթարանա, սակայն ներկայումս արագ տեմպերով կառուցվում են շենքի նորանոր հարկեր և կառուցապատողը սկսել է վերին հարկի ծածկի իրականացման աշխատանքները՝ դուրս գալով գոյություն ունեցող հուշարձան շենքի ծավալային չափերից: Հակառակ բնակիչների շահերի և պետական շահագրգիռ մարմինների տեսակետների և արգելքների, շենքի արտաքին ծավալներից դուրս պատրաստվում է կառուցվել լրացուցիչ հարկ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչերի պատուհանների դիմաց, վատթարացնելով բնակարանների առանց այն էլ անբավարար լուսավորությունը և տեսանելիությունը, խախտելով քաղաքաշինական նորմերը և վերջնականապես խաթարելով հուշարձան շենքի կերպարը:

Փաստորեն քաղաքի կենտրոնում բոլորի աչքի առաջ, բազմաթիվ գրավոր նախազգուշացումներից հետո, ինքնակամ քանդվում և խեղաթյուրվում է հուշարձան շենքը, խախտվում են բնակիչների արդարացի իրավունքները, իսկ քաղաքային իշխանությունները մատը մատին չեն տալիս իրենց պարտականությունները կատարելու համար: Միթե Հայաստանում գոյություն չունի օրենք, իսկ թողտվությունը սահմաններ չունի:
Վերջին հույսը Դուք եք և եթե շտապ չարձագանքեք, արդեն ուշ կլինի, քանի որ շինարարությունը, չնայած որ ինքնակամ է, ընթանում է շատ արագ տեմպերով և չի բացառվում, որ մեկ երկու օրից մեկ կամ մի քանի հարկեր կառուցվեն և բոլորիս փաստի առաջ կանգնեցնեն:

Խնդրում ենք նաև. բացի վերը նշվածից պատասխանել հետևյալ հարցերին`
- Բազմաբնակարան բնակելի շենքից մոտ 2մ հեռավորության վրա կառուցապատողի կողմից շենքի հիմքերից էլ ցածր նիշի վրա փորված 2-3մ խրամուղու մեջ առանց համապատասխան համաձայնեցված նախագծի իրականացվող մեծ տրամաչափի կոյուղագծի տեղադրումը արդյոք չի ազդի շենքի սեյսմակայունության վրա և վտանգի չի ենթարկի բազմաթիվ մարդկանց:

- Արդարացված է արդյոք Երևան քաղաքի կենտրոնում, արդեն իսկ շատ խիտ բազմաբնակարան բնակելի շենքերով կառուցապատված տարածքում տեղադրված և շահագործվող առևտրական խոշոր օբյեկտի վերակառուցումը և դրա հզորությունների ավելացումը: Չէ որ քաղաքաշինական տեսակետից այդ տարածքը նման պոտենցիալ չունի և գերծանրաբեռնված է: Շուկայի երկու կողմերում բազմաբնակարան բնակելի շենքերն արդեն իսկ կառուցվել են քաղաքաշինական նորմերի խախտումով` շուկայից ոչ բավարար հեռավորության վրա, իսկ համաձայն ներկայացված էսքիզային նախագծի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու դեպքում սպասարկման համար ստիպված օգտագործել են ցածր անցունակություն ունեցող ներբակային փողոցներն ու անցուղիները, բնակելի շենքերին կից և բնակիչների սպասարկման համար նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքները` վատթարացնելով Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցների այդ հատվածների տրանսպորտային իրավիճակները, բազմակի անգամ ավելացնելով շրջակա միջավայրի աղտոտվածությունը, օդում մեքենաների շարժիչների աշխատանքի արդյունքում արտանետված գազերի պարունակությունը բնակելի շենքերի սենյակների պատուհանների անմիջական հարևանությամբ, և անհնարին դարձնելով այդ սենյակների օդափոխությունը և ուղղակիորեն բացասաբար չի ազդի բազմաթիվ բնակիչների առողջության վրա:

- Առաջնորդվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշմամբ սահմանված կարգի անհրաժեշտ չէր արդյոք զանգվածային լրատվության միջոցներով, փակ շուկայի վերակառուցման ծրագրի և նախագծի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց` կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտևորման և քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին, ինչպես նաև մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրի և նախագծի հաստատումը կազմակերպել դրանց հասարակական քննարկումներ` ապահովելով շրջակա բնակելի շենքերի բնակիչների, այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների մասնակցությունը և հաշվի առնել նրանց կողմից ներկայացված իրավական ու նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողությունները և առաջարկությունները:

- Վերակառուցվող առևտրի կենտրոնը ՀՀ օրենսդրությամբ դասակարգվում է որպես բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտ և համաձայն սահմանված կարգի դրա նախագծային փաստաթղթերը, բացի զուտ քաղաքաշինական մոտեցումներից, պետք է պարունակեն նաև շրջակա միջավայրի ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների անվտանգության, տեխնոլոգիական և սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացում և ենթակա են համալիր փորձաքննության: Արդյոք մինչև շինարարության սկիզբը իրականացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն` շահագրգիռ այլ պետական փորձագիտական մարմիններ մասնակցությամբ:
Ուզում ենք հավատալ, որ հավատալու և փոխելու Ձեր կարգախոսը սոսկ նախընտրական լոզունգ չի, և մենք իրապես իրավական երկրում ենք ապրում»:

Պարոնյան փողոց թիվ 4ա շենքի բնակիչներ

Նախորդող հրապարակումներ`
Փակ շուկա-«ֆորսմաժոր». Ձեզ ո՞վ էր ասում շենքին ձեռք տալ

Ծածկած շուկայի վերգետնյա հատվածի էսքիզային նախագիծը հաստատված է… «…մի երկու կամար չի լինելու»

«Հուշարձանը չի քանդվելու- ով ա կասկածում»... Փակ շուկա



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}