Փակ շուկայի օրինախախատումների հետ կապված պահանջված փաստաթղթերը քննչականում են (լուսանկարներ)
«Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին ոչ թե առաջարկվել, այլ պահանջվել է սկսվել քանդման աշխատանքներ»: Panorama.am-ի հարցմանը ի պատասխան, թե Փակ շուկայում շարունակվում են առանց նախագծի հաստատման շինարարական աշխատանքները, արդեն նոր հարկ է կառուցվում, ի՞նչ քայլեր է ձեռնարկել մշակույթի նախարարությունը, փոխանցեց նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:
«Մեզ ներկայացրել են նախագիծ: Մշակույթի նախարարությունում խորհրդակցության է եղել, որին մասնակցել է նաև «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը, ճարտարապետը: Մենք ասացինք, որ պետք է քանդվի այն, ինչ-որ արվել է, իհարկե, ոչ լրիվ: Այն մասերում, որտեղ կամարներն են` վեց-յոթ հատ, պետք է քանդվի, իսկ ետնամասում կառուցված կարկասը թողնվի: Մենք նախագիծը հետ ենք ուղարկել, ասել ենք, որ նախագծում պետք է նաև արտացոլվի քանդման աշխատանքները: Նախնական ասեմ, որ ուրբաթ պետք է նախագիծը բերվի մշակույթի նախարարության համաձայնեցման»,-ասաց Կ. Այվազյանը:
Պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե պատկան մարմինները, կոնկրետ այս պարագայում մշակույթի նախարարությունը ամեն անգամ պարզաբանում է ներկայացնում, թե ժամանակ են տվել ՍՊԸ-ին, որ ներկայացնի նախագիծ, դադարեցնի աշխատանքները, բայց որևէ արդյունք չի տվել, Կ. Այվազյանը նշեց. «Մշակույթի նախարարարությունը ուժային լծակներ չունի: Մենք համապատասխան նամակներ ենք ուղարկել տեսչություն, քաղաքապետարան, դատախազություն, Կենտրոնի քննիչները մեզանից ինչ-որ թղթեր էին պահանջում, մենք տալիս էինք այդ փաստաթղթերը: Մենք ինչ անենք: Ինչ որ մեզանից պահանջվում է, անում ենք»:
Նախորդող նորություններ` «Փակ» շուկան վերանում է. Ահազանգ-խնդրանք` ՀՀ նախագահին
Բողոքի ակցիա Ծածկած շուկայի դիմաց… Վերադարձրեք նախկին տեսքին և վերջ (տեսանյութ)
Փակ շուկա-«ֆորսմաժոր». Ձեզ ո՞վ էր ասում շենքին ձեռք տալ
Ծածկած շուկայի վերգետնյա հատվածի էսքիզային նախագիծը հաստատված է… «…մի երկու կամար չի լինելու»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան